ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

понедельник, 20 февраля 2012 г.

Կարճաղբյուրցի Արամայիս Մանուկյանի դին դեռ չի հանվել լճից

Սեւանա լճի սառույցների վրա ձկնորսության նպատակով բարձրանալիս փետրվարի 17-ին  կեսօրից հետո ջրահեղձ է եղել Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուրի բնակիչ, 1957 թվականին ծնված Արամայիս Մանուկյանը: Ինչպես թղթակցին տեղեկացրեց Կարճաղբյուրի գյուղապետ Տարոն Քոչարյանը, Արամայիս Մանուկյանի ոտքերի տակ սառույցը ջարդվել է ափից մոտ 150 մետր հեռավորության վրա: Դեպքի վայր հասած գյուղացիները եւ Գեղարքունիքի մարզի փրկարար ծառայության աշխատակիցները Արամայիսի դին չեն կարողացել հանել ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերի ընթացքում: Որոնումները այս պահին էլ շարունակվում են, սակայն գործին առավել խանգարում են դեպքի վայրում կուտակված սառցաշերտերը: Սեւանի ափամերձ համայնքների բնակիչներին մարզի փրկարար ծառայության աշխատակիցները զգուշացրել են չբարձրանալ լճի սառույցների վրա, որոնք կարող են ամեն պահ ջարդվել եւ ողբերգական դեպքերի պատճառ դառնալ:

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More