ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

понедельник, 16 апреля 2012 г.

ԱՎԱՐՏՎԵՑ ՀՀ ՇԱԽՄԱՏԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԵՎ ԱՂՋԻԿՆԵՐԻ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ ՄՐՑԱՇԱՐԸ


Մարտի 17-25-ին Երեւան քաղաքում անցկացվեց Հայաստանի Հանրապետության շախմատի պատանիների եւ աղջիկների կիսաեզրափակիչ մրցաշարը, որին մասնակցում էր Հայաստանի մարզերից, Երեւան քաղաքից եւ Լեռնային Ղարաբաղից մոտ 400-500 մարզիկ: Գեղարքունիքի մարզից մրցաշարին մասնակցում էր 25 մարզիկ:  Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության մշակույթի եւ սպորտի բաժնի առաջատար մասնագետ Ալեքսան Առաքելյանը, մինչեւ 10 տարեկանների տարիքային խմբում 2-րդ - 3-րդ տեղերին արժանացավ մեր մարզի ներկայացուցիչ Աննա  Սարգսյանը, իսկ 14 տարեկանների խմբում 3-րդ տեղը գրավեց Գավառի ուսուցողական կենտրոնի սան Արմինե Բալագոզյանը: Նրանք իրավունք ստացան` մասնակցելու ՀՀ շախմատի պատանիների եւ աղջիկների եզրափակիչ մրցումներին, որոնք կանցկացվեն ապրիլի 14-24-ին: Իսկ մրցաշարին մասնակցած տղաներից Գարիկ Թորոյանն ու Գարիկ Մարտիրոսյանը հավաքեցին անցողիկ միավորներ, սակայն լրացուցիչ գործակիցներով զրկվեցին հաջորդ փուլին մասնակցելու հնարավորությունից:
Արմինե Բալագոզյանը սովորում է Գավառի ուսուցողական կենտրոնում եւ նրա մարզիչը Նինա Սաֆարյանն է, իսկ Աննա  Սարգսյանի մարզիչը նրա հայրն է` Վարդգես Սարգսյանը: Նրանք ապրում են Ռուսաստանի Դաշնության Վոլոգդայի մարզի Չերեպավեցկ քաղաքում: Աննան մրցումներին մասնակցելու նպատակով Հայաստան է եկել Վոլոգդայի մարզի հայկական համայնքի նախագահ Հառլեմ Գրիգորի Զարգարյանի հովանավորությամբ: Հայ համայնքը այնտեղ ունի մշակույթի կենտրոն, որտեղ դասավանդվում է հայոց պատմություն, հայոց լեզու, ազգային երգ, պար, շախմատ եւ այլն: Կենտրոն հաճախում են մոտ 120 հայ երեխաներ: Աննան Վոլոգդայի մարզի շախմատի մինչեւ տաս տարեկան աղջիկների մրցումների եռակի, Չերեպավեցկ քաղաքի կրկնակի մրցանակակիր է եւ ՙՀյուսիս-Արեւմուտք- 2009՚ թվականի մրցումների արծաթե մեդալակիր: 

Հասմիկ Գրիգորյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More