ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

понедельник, 16 апреля 2012 г.

ՏԻԿՆԱՅՔ ՍԻՐԱՍՈՒՆ ԳԵՂԱՄԱ ԱՇԽԱՐՀԻ





ԱՆԱՀԻՏ ՇԱՀԶԱԴՅԱՆ

ՀԱՍՄԻԿ ՀՈՎԵՅԱՆ
  Մայրության եւ գեղեցկության օրվա շրջանակներում Գավառի քաղաքային գրադարանում կազմակերպվել էր ցերեկույթ, որը կրում էր ՙՏիկնայք սիրասուն Գեղամա աշխարհի՚ խորագիրը:
Գրադարանի աշխատակազմի կողմից ընտրվել էին Գավառի մշակութային, հասարակական, կրթակական եւ աշխատանքային բնագավառների ամենաակտիվ ու ակնառու յոթ տիկնանց եւ կազմակերպել մեծարման երեկո:
ՏԱԹԵՎԻԿ ՉԻՉԱԿՅԱՆ
ՍԻՐԱՆՈՒՇ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Մեծարման հանդեսի հերոսուհիներն էին Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա 
ՌՈՒԶԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆ
ԺԱՆՆԱ ՂՈՒԼՈՅԱՆ
ՍԱԹԻԿ ԻԳԻԹՅԱՆ
ԿԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ



Հակոբյանը, Գավառի գյուղատնտեսական քոլեջի տնօրեն Սիրանուշ Մարտիրոսյանը, Գավառի երկրագիտական թանգարանի  ավագ գիտաշխատող Հասմիկ Հովեյանը, Գավառի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Կարինե Մանուկյանը, Գավառի ավագ դպրոցի տնօրեն Տաթեւիկ Չիչակյանը, ընտանեկան բժիշկ Սաթիկ Իգիթյանը, ՙՇԱՀ՚ ՍՊԸ տնօրեն Անահիտ Շահզադյանը եւ, ի անակնկալ գրադարանի տնօրենի, նույն կառույցի տնօրեն Ժաննա Ղուլոյանը:
Դիմանկարները կերտվել էին գրանադարանի մեթոդիստ Նորա Մարեմկոյանի կողմից՝ հանդիպումների եւ պրպտումների արդյունքում:
Միջոցառումը կազմակերպվել էր հյուրասիրության սեղանների շուրջ: Ապրիլյոթյան միջոցառմանը գրադարանի անձնակազմը հրավիրել էր մասնակցելու Գավառի կրթամշակութային կառույցների, դպրոցների եւ այլ հաստատությունների աշխատակիցներին: 
Ներկայացվեցին օրվա մեծարվող տիկնանց դիմանկարները, պատմվեցին հուշեր ու անկնթարթներ՝ կապված նրանց գործունեության ու աշխատանքային մեծ վաստակի հետ:
Միջոցառումն իրենց գեղեցիկ երաժշտական կատարումներով համեմեցին Գավառի հայտնի արվեստագետներ Սամվել Մնացականյանն՝ իր կլառնետի ճկուն մեղեդիներով, Գագիկ Աչիկյանը՝ իր ոգեշունչ երգերով, Հասմիկ Հովեյանի սաներ Ալիտա Մելքոնյանը եւ Լիաննա Դեղոյանն՝ իրենց դասական երգերով եւ փոքրիկ Լիլիթն իր անկրկնելի ձայնով:
 Միջոցառումը ֆինանսավորվել է Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի կողմից:

Անի Պողոսյանը  


0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More