ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

понедельник, 16 апреля 2012 г.

Երեխայի հանդեպ բռնության եւ դրա կանխարգելման վերաբերյալ հերթական քննարկումը Գավառում


Գավառի երիտասարդական ակտիվ խմբերի մասնակցությամբ կայացավ երեխայի հանդեպ բռնության եւ բռնության հետեւանքների վերաբերյալ քննարկում, որը վարում էր Գավառի ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Մառլենա Մանուկյանը: Քննարկումը նախաձեռնել էր Մառլենան, ով <<Սեյվ դը չիլդրեն>> կազմակերպության <<Միավորվենք հանուն երեխաների, փրկենք ապագան>> ծրագրի երեխայի պաշտպանության թիմի անդամ է:
Ինչպես <<Գեղամա աշխարհի>> թղթակցին տեղեկացրեց ծրագրի պատասխանատու Արարատ Ալիխանյանը` հանդիպումը Գավառում թվով չորրորդն է, որին մասնակցում էին Գավառի 14-19 տարեկան բնակիչները: Մասնակիցների մեծ մասը դպրոցականներ էին:
ծրագրի պատասխանատու Արարատ Ալիխանյանը 

Քննարկումներ ծավալվեցին բռնության, երեխայի հանդեպ գործադրվող բռնարարքների տեսակների եւ բռնության բացասական հետեւանքները անձի զարգացման, առողջության եւ ինքնադրսեւորման թեմաների շուրջ:
Ինչպես նշեց Մառլենան` բռնության կանխարգելմանը մեծապես կնպաստի հանրային իրազեկման նախաձեռնությունները եւ քննարկումները:
Մեր թղթակցի այն հարցին, թե մասնակիցները կցանկանան, որ իրենց ծնողները ծնողավարության դասերի մասնակցեն, պատասխանեցին, իրենց ծնողները հասկանում են իրենց զավակներին, բայց եւ այնպես դեմ չէին լինի:  
Ըստ ծրագրի համակարգողի` եռամյա ծրագիրը իրականացվում է <<Սեյվ դը չիլդրեն>> միջազգային կազմակերպության կողմից եւ ֆինանսավորվում է <<Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան>> եւ Եվրամիության  կազմակերպության համաֆինանսավորմամբ: Նախաձեռնությամբ կաջակցվի երեխաների պաշտպանության համակարգերին եւ կհիմնվեն մեխանիզմներ` ապահովելու երեխաների պաշտպանությունը խնամքի եւ քրեակատարողական հիմնարկություններում, դպրոցներում, մանկապարտեզներում եւ համայնքային ավելի լայն շրջանակներում:

Անի Պողոսյան
  

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More