ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

пятница, 26 августа 2011 г.

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ ԵՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ 14 ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐ


 ՙԳավառի առաջադեմ բնագետների միավորում՚ հասարակական կազմակերպությունը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ֆինանսավորմամբ հուլիսի կեսերից Գավառում իրականացնում  է ՙՆախադպրոցական հաստատությունների տնօրենների, դաստիարակների եւ երաժշտության դասատուների վերապատրաստման դասընթաց՚ ծրագիրը։ 
Ինչպես հայտնեց ՙԳավառի առաջադեմ բնագետների միավորում՚ ՀԿ-ի փոխնախագահ Գրիգոր Դաշտոյանը` իրենց կազմակերպությունն այն 8 կազմակերպություններից է, որոնք հաղթել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի եւ ՀՀ կրթությանեւ գիտության նախարարության կողմից կրթության ոլորտում ծրագրեր իրականացնող կազմակերպությունների համար հայտարարված դրամաշնորհների բաց մրցույթի արդյունքում։ 
Կազմակերպությունը փոքր դրամաշնորհային ծրագրի շրջանակներում կազմակերպեց Գավառի տարածաշրջանի 14 նախադպրոցական հաստատությունների 28 դաստիարակների, 14 տնօրենների, 13 երաժշտության ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ: Ծրագրի շրջանակներում վերապատրաստվեցին Գավառի, Լանջաղբյուրի, Սարուխանի, Լճափի, Ծովազարդի, Կարմիրգյուղի, Նորատուսի նախադպրոցական հաստատություններում աշխատող տնօրենները, դաստիարակները եւ երաժշտություն դասավանդողները: Ծրագրում ընդգրկվել է նաեւ Գանձակի նորաբաց մանկապարտեզը: Ծրագրի նպատակն է` զարգացնել փոքրիկների հետ աշխատողների մասնագիտական կարողությունները, ծանոթացնել նախադպրոցական հաստատություններում ներդրված նոր չափորոշիչներին, ծրագրերին, ուսուցման նոր մոդելներին ու մեթոդներին։ 
 Վերապատրաստման ծրագիրը համապատասխանում է Կրթության ազգային ինստիտուտի սահմանած չափորոշիչներին: Դասընթացներն անցկացվեցին երեք փուլով, ընդհանուր հաշվով վերապատրաստվեցին շուրջ 70 աշխատակից` մասնակցելով տնօրենների 30 ժամյա, դաստիարակների 48 ժամյա եւ երաժշտության ուսուցիչների 30 ժամյա դասընթացներին: Վերապատրաստվողները ստացան համապատասխան վկայականներ:  
Անի Պողոսյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More