ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

пятница, 26 августа 2011 г.

ՆԱՎԱՍԱՐԴԻ ՏՈՆԸ ՆՇՎԵՑ ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ


  Գավառի քաղաքային գրադարանում միջոցառում էր՝ նվիրված հին հայկական  տոնին՝ Նավասարդին: Ցերեկույթը նպատակ ուներ հանդիսատեսին ներկայացնել հին հայկական գլխավոր տոնի՝ Նավասարդի ստեղծման պատմությունը, տոնախմբության խորհուրդն ու նշանակությունը:
Միջոցառման կազմակերպիչ, գրադարանի մեթոդիստ Նորա Մարեմկոյանը ներկայացրեց հայոց հնագույն ժամանակների համառոտ պատմությունը՝ հնչեցնելով  Մովսես  Խորենացու վկայությունները նավասարդյան տոների մասին:
 Այնուհետեւ մասնակիցները ընթերցումներով հանդես եկան՝ ներկայացնելով Նավասարդի խորհուրդը, անցկացման կարգը, ընտանեկան ու համաժողովրդական մասնակցությունը:
 ՙՊատմում են, որ մինչեւ հարյուր քսան հազար զինվորականներ էին մասնակցում Նավասարդին։ Այդ օրը Արածանիի ափին կարելի էր տեսնել գույնզգույն վրաններ, գետափը ստանում էր վրանաքաղաքի տեսք՝ տարածվելով դաշտերի եւ բլուրների վրա: Աշտիշատում եւս մեծ հանդիսավորությամբ էր նշվում Նավասարդի տոնը: Հայ ժողովուրդը այդ ավանդական տոնին թե Բագավանում, թե Աշտիշատում իր դյուցազուններին եւ աստվածներին պետք է հաշվետու լիներ անցյալ տարվա համար։ Ուխտավորները զոհաբերության համար բերում էին խոյեր, աղավնիներ, խոշոր եղջերավոր անասուններ, որոնց եղջյուրները ներկում էին զանազան գույներով։ Գիշերները խարույկ էին վառում, որոնց բոցերի վրայով ցատկում էին երեխաները եւ պատանիները՝ չար ոգիներից ազատ լինելու համար՚,- ասես վերակենդանացնում էին Նավասարդի պատկերները մասնակիցներն իրենց սրտաբուխ ընթերցումներով։
Ու շղթայի պես շարունակվում էին Նավասարդյան ընթերցումները՝ գրադարանում հավաքվածների ոգին պարուրելով ազգային ուժով ու ոգեւորությամբ: Մեջբերումները համեմվում էին երգահան, կոմպոզիտոր Արսեն Համբարյանի հեղինակած հայաշունչ երգերով: Կենդանի կատարմամբ հանդես եկավ երգչուհի Եսթեր Թոռչյանը՝ սրահը ողողելով ժողովրդական երգերի պատառիկներով: 
 Կրտսեր մասնակիցները վերջում հանդես եկան Նժդեհյան ընթերցումներով՝ քարոզելով ամուր ու վեհորեն կրել հայոց ցեղակրոն ոգին եւ հավատարիմ մնալ ազգային միասնության գաղափարին: 
Անի Պողոսյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More