ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

пятница, 26 августа 2011 г.

ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ՝ ՃԱՄԲԱՐԱԿԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ


Ճամբարակի տարածաշրջանի վեց համայնքի միջով անցնող եւ ողջ տարածաշրջանը սպասարկող կենսական նշանակության  ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են: Դեռեւս 2010 թվականին մեկնարկած աշխատանքներն այս տարի սկսվել են մայիսին եւ շահագործման կահանձնվեն օգոստոսի վերջին:
 Շուրջ 30 տարուց ավել չհիմնանորոգված, դժվար երթեւեկելի ճանապարհի հիմնանորոգումը ներառվել է ՀՀ նախագահի նախընտրական խոստումներում եւ իրականացվում է ՙԱսիական զարգացման բանկի կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի՚ շրջանակներում: 
 Աշխատանքներն իրականացվում են վեց չափաբաժնով: Առաջինի հիմնանորոգման երկարությունը 4.7 կիլոմետր է, պայմանագրային գինը` 545 միլիոն դրամ: Աշխատանքներն իրականացվում է ՙԻջեւանի ՃՇՇ՚ ԲԲԸ-ի կողմից: Երկրորդի երկարությունը 5 կիլոմետր է, արժեքը` 627.2 միլիոն դրամ, երրորդինը` 7 կիլոմետր, արժեքը` 528.3 միլիոն դրամ: Այս երկու չափաբաժինների աշխատանքներն իրականացնում է ՙԿապավոր՚ ՍՊԸ-ն: Չորրորդ չափաբաժինն ունի 4.3 կիլոմետր երկարություն, 424.9 միլիոն դրամ նախագծային արժեք: Աշխատանքներն իրականացնող կազմակերպությունը ՙԱԱԲ Պրոյեկտ՚ ՍՊԸ-ն է: Հինգերորդ ու  վեցերորդ չափաբաժինները կազմում են 4.7 կիլոմետր, նախագծային արժեքը` 1 միլիարդ 190 միլիոն դրամ: Շինարարական աշխատանքներն իրականացնում են ՙ Խաչհար՚ ՍՊԸ եւ ՙՃամբարակի ՃՇՇՁ՚ ԲԲԸ շինարարները: Բոլոր ուղղություններում ամբողջությամբ ավարտված են հողային աշխատանքները, ՙԻջեւանի ՃՇՇ՚ ԲԲԸ եւ ՙԱԱԲ Պրոյեկտ՚ ՍՊԸ տեղամասերում` ասֆալտբետոնյա ծածկի տեղադրումը, շարունակվում են ջրահեռացման համակարգերի եւ մայթերի կառուցման, խճապատման, ասֆալտբետոնյա շերտի տեղադրման, կողնակների հարթեցման աշխատանքները, որոնք ավարտված են մոտ 80 տոկոսով: Տեղի համայնքներից ճանապարհաշինական աշխատանքներում ընդգրկված է մոտ 250 բանվոր` 120-150 հազար դրամ միջին աշխատավարձով: 
 Ճանապարհը սպասարկելու է ճամբարակի տարածաշջանի բոլոր 15 համայնքներին եւ աշխուժացնելու է տարածաշրջանի կապը ինչպես Գեղարքունիքի մարզի մյուս տարածքների, այնպես էլ Տաուշի մարզի համայնքների հետ:
Հասմիկ Գրիգորյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More