Հայկական Կարիտաս բարեսիրական կազմակերպության երիտասարդական խորրհուրդը նախաձեռնել էր ՙՄիայնակ չթողնեն մեր մեծերին՚ խորագրով երթ Գավառում քաղաքում: Ինչպես ՙԳեղամա աշխարհին՚ տեղեկացրեց Հայկական Կարիտասի Գավառի գրասենյակի համակարգող Անդրանիկ Եղիազարյանը` երթը նվիրված էր սոցիալական արդարության միջազգային օրվան եւ նպատակ ուներ հրավիրել հասարակության ուշադրությունը միայնակ տարեցների հիմնախնդիրներին:
Երթը իրականացվում էր ՙՏաք ձմեռ՚ ծրագրի շրջանակներում: Ծրագիրը նպաստում է տարեցների առողջության պահպանմանը` հոգալով նրանց բնակարանների ջեռուցման խնդիրները ձմռան ամիսներին:
Երթին մասնակցում էին Հայկական Կարիտասի Գավառի գրասենյակի աշխատակիցները, կազմակերպության երիտասարդ կամավորները, Գավառի ակտիվ երիտասարդությունը, ինչպես նաեւ ծրագրի տարեց շահառուներ: Քայլերթով եւ օրվա խորհուրդը կրող գրություններով երթի շուրջ 50 մասնակիցները ՀԿ գրասենյակից քայլեցին մինչեւ Գավառի կենտրոնական հրապարակ`իրենց հետ տանելով սոցիալական անհավասարությանն ու աղքատությանը դեմ ցուցապաստառներ ու ցուցանակներ:
Կազմակերպության ղեկավարը հայտնեց նաեւ, որ նույն օրը երթ կազմակերպվել էր նաեւ Գյումրի, Վանաձոր եւ Տաշիր քաղաքներում:
Անի Պողոսյան
0 comments:
Отправить комментарий