ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

вторник, 12 июля 2011 г.

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

 Հուլիսի 3-ին վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային այց կատարեց Գեղարքունիքի մարզում: Կառավարության ղեկավարը նախ եղավ Լճաշեն համայնքում, ծանոթացավ Սեւանը Գավառի հետ կապող ճանապարհի վերականգնողական աշխատանքների ընթացքին: 
Այնուհետեւ վարչապետն այցելեց Սեւան քաղաքի պոլիկլինիկա, որտեղ նույնպես ընթանում են վերականգնողական աշխատանքներ:
Սեւանի պոլիկլինիկայի շենքը կառուցվել է 1949 թվականին: Շենքի վերանորոգման ծրագիրն իրականացվում է երկու փուլով: Առաջին փուլում կատարվել է շենքի հիմնանորոգում, կառույցի վերակառուցում՝ վերահատակագծումով: Կատարված աշխատանքների արժեքը կազմել է շուրջ 108.3 միլիոն դրամ: Երկրորդ փուլում նախատեսվում է իրականացնել պոլիկլինիկայի շենքի հարդարում, հատակների, սանհանգույցների եւ ներքին ինժեներական ցանցերի վերակառուցում, հակահրդեհային ազդանշանային համակարգի տեղադրում, շենքի ճակատային մասերի սվաղում եւ ներկում: Այդ աշխատանքների համար նախատեսված է շուրջ 80.8 միլիոն դրամ:
Վարչապետն այցելեց նաեւ Սեւան քաղաքի ավագ դպրոց, որը վերականգնման կարիք ունի: Գործադիրի ղեկավարը հանձնարարեց այս տարվա ընթացքում իրականացնել անհրաժեշտ նախահաշվարկային աշխատանքները: 

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More