Մոսկվայի կառավարության միջազգային եւ արտաքին – տնտեսական կապերի վարչության եւ Երեւանի ՙՄոսկվայի տան՚ աջակցությամբ դեկտեմբերի 10 -ից 12-ը Երեւանում անցկացվեց Երիտասարդական շախմատային մրցաշար: Մրցաշարի նպատակն էր ամրապնդել հայ-ռուսական հարաբերությունները նաեւ իմաստուն խաղի բնագավառում: Մրցաշարի մրցավարական կազմում ընդգրկվել էին հանրապետական կարգի մրցավար, վաստակավոր մարզիչ Վրեժ Օրդյանը եւ հանրապետական կարգի մրցավար Նունե Վարդանյանը: Շախմատի մրցաշարին մասնակցում էին Երեւանի եւ ՀՀ մարզերի դպրոցների, ԲՈւՀ-երի, Հայաստանում ռուսական համայնքների 16-ից 23 տարեկան 45 երիտասարդ առաջատար շախմատիստներ: Մրցաշարն անցկացվեց Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը եւ երիտասարդ շախմատիստները մրցեցին շվեցարական համակարգով, այսինքն՝ 11 տուրով: Եռօրյա մրցապայքարից հետո 9.5 միավորով հաղթող ճանաչվեց Գեղարքունիքի մարզը ներկայացնող Գարիկ Մարտիրոսյանը: Հաղթողները պարգեւատրվեցին պատվոգրերով, մեդալներով ու DVD նվագարկիչներով: Վերջիններս վաստակեցին նաեւ դեկտեմբերի 17-ից մեկշաբաթյա հանգիստ անցկացնել Մոսկվայում: Իմաստուն խաղի առաջին մրցանակակիրն իր 16 ամյակը բոլորեց դեկտեմբերի 18-ին Մոսկվայում: Գարիկ Մարտիրոսյանի մարզիչն է Ճամբարակի շախմատի ակադեմիայի մարզիչ Հակոբ Մարտիրոսյանը: Նա 2011-2012 թվականներին դարձել է Գեղարքունիքի մարզի եւ Ճամբարակի տարածաշրջանի շախմատի մեծահասակների միցումների կրկնակի հաղթող: Գարիկը սովորում է Ճամբարակ քաղաքի թիվ 4 միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանում: Երիտասարդը ոչ միայն շախմատի, այլ նաեւ դպրոցի լավագույններից է:
- Հունվարի 8-ին Գարիկը 16-18 տարիքային խմբում կմասնակցի Անդրանիկ Մարգարյանին նվիրված շախմատի հուշամրցաշարի կիսաեզրափակիչ մրցումներին, -ասում է մարզիչ Հ. Մարտիրոսյանը եւ նշում, որ Գարիկը կմասնակցի նաեւ գարնանը անցկացվող համահայկական մրցումներին:
Հասմիկ Գրիգորյան
0 comments:
Отправить комментарий