Մայիսի 4-ին ՙՔյավառ՚ հեռուստաընկերության նախաձեռնությամբ մեկնարկեց ՙԴպրոցի ձայնը՚ երաժշտական հեռուստափառատոնը: Նախագիծն իրականացվում է ՙՔյավառ՚ հեռուստաընկերության եւ Գեղարքունիքի մարզպետարանի համատեղ ուժերով: Ինչպես հայտնեց հեռուստանախագծի հեղինակ Գրիգոր Դաշտոյանը` հեռուստափառատոնին մասնակցելու են Գեղարքունիքի մարզի երաժշտական եւ արվեստի 12 դպրոց:
Դպրոցները կներկայացնեն մանկավարժներն ու աշակերտները: Փառատոնն անցկացվելու է 9 թողարկմամբ, յուրաքանչյուր թողարկմանը հանդես կգա մեկական դպրոց` անհատական կամ թիմային կատարմամբ, ինչպես նաեւ` համույթներով: Հիմնական փուլի թեմաների մեջ մտնում են հայ եւ արտասահմանյան կոմպոզիտորների ազգային եւ ժողովրդական ստեղծագործություններ, երգչախմբային կամ վոկալ կատարումներ, տարածաշրջանային հատուկ երգ կամ երաժշտություն, ջազային եւ էստրադային ստեղծագործություններ: Նախագծի հեղինակը նշեց նաեւ, որ հեռուստածրագիրը նպատակ ունի խթանել ազգային նվագարանների, ավանդական երգ-երաժշտության դերը մեզանում: Փառատոնի արդյունքում յուրաքանչյուր դպրոց լսելի կդարձնի իր ձայնը, ձեռք կբերի ճանաչում, ինչպես նաեւ որակական աճ: Համերգների ժամանակ մասնակիցների կատարումները կգնահատվեն հանձնաժողովի չորս հոգանոց կազմի կողմից: Յուրաքանչյուր համերգի հաղթողների համար սահմանված են նաեւ առաջին, երկրորդ եւ երրորդ տեղեր, որոնց համար նախատեսված է նաեւ դիպլոմ եւ հուշանվեր: Յուրաքանչյուր մասնակից կգնահատվի տաս բալանոց համակարգով: Վերջում կհաշվվեն մասնակիցների միավորները, եւ ամենաբարձր միավորներ հավաքած մասնակիցները կներկայանան գալա-համերգին: Առավել միավոր ստացած դպրոցը կպարգեւատրվի Գեղարքունիքի մարզպետարանի հատուկ մրցանակով: Հեռուստամարաթոնը կհեռարձակվի ՙԳեղամա՚ հեռուստաընկերությամբ: Նախագծի բացմանը ներկա էր Գեղարքունքի մարզպետ Նվեր Պողոսյանը, ով հանդես եկավ ողջույնի եւ շնորհավորանքի խոսքով:

Անի Պողոսյան
0 comments:
Отправить комментарий