Ապրիլի 22-ին Գավառի քաղաքային գրադարանում կազմակերպվեց արձակագիր, դրամատուրգ, բեմադրիչ, լրագրող Աննա Պետրոսյանի ՙԵղերապատում՚ գրքի քննարկումը: Ինչպես բացման խոսքում ներկաներին տեղեկացրեց Գավառի քաղաքային գրադարանի մեթոդիստ նորա Մարեմկոյանը` Աննա Պետրսյանը
2003 թ. հրապարակել է ՙՍերն աշխարհեն խռովել, կերթա...՚ , 2004 թ.` ՙՄուշ քաղաքին կործանումը՚ վեպերը, ՙՔաջավարժներ՚ պատմվածքների ժողովածուն եւ ՙԵրկար վերադարձ՚ դրամատիկական վեպը: Հեղինակը պատրաստել է հրատարակության ՙԲոլոր ժամանակների Հայաստան՚ մեծածավալ աշխատությունը, որի առաջին երեք հատորներն արդեն հրատարակվել եւ տեղ են գտել նաեւ Գավառի քաղաքային գրադարանում:
Հեղինակի նոր գիրքը` ՙԵղերապատումը՚ ընթերցողին մոտեցնելու եւ աշակերտներին գրքին ու գրադարանին կապելու նպատակով միջոցառման կազմակերպիչները դիմել էին Գավառի թիվ 1 հիմնական դպրոցի ուսուցչուհի Մարինե Հայթյանին: Վերջինս սիրով կազմակերպել էր գրքի ընթերցանությունը իր աշակերտների ուժերով:
ՙԵղերապատումը՚ բաղկացած է 8 գլխից` ՙՀայոց կյանքը եւ Կարմիր սուլթանը՚, ՙՎրիժառու որդիներ՚, ՙՆրանք, որ եկան՚, ՙՄենք թուրք ենք՚, ՙԹուրք երդումի գինը՚, ՙՄահվան ու կյանքի սահմանագծում՚, ՙԱռճակատում՚, ՙՀատուցում՚:
Այդ գլուխները ներառում են փաստավավերագրական հարուստ եւ լուսանկարային նյութեր, որոնք զրույց են բացում պատանի ընթերցողի հետ` ճշմարտացիորեն ներկայացնելով հայոց պատմության եղերական ժամանակաշրջանը:
Աշակերտները ընթերցեցին հատվածներ գրքից: Կոմիտասյան երգերի կատարումով հանդես եկավ երաժշտական ուսումնարանի ուսանողուհի Ալիտա Մելքոնյանը:
Միջոցառման ավարտին աշակերտները բեմականացրին Պ. Զեյթունցյանի ՙՈտքի դատարանն է գալիս՚ դրամայից մի հատված: Միջոցառման ընթացքում հնչեցին հատվածներ Պ. Սեւակի ՙԵռաձայն պատարագ՚ պոեմից:
Գրադարանում բացվեց ցուցահանդես ՙՀայոց եղեռնը եւ գրականությունը՚ խորագրով:
Միջոցառման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին 1915 թվականի Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակը:
Նորա Մարեմկոյան
0 comments:
Отправить комментарий