<<Հայաստանի գրադարանային ասոցիացիա>> հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ ՀՀ մարզերում կազմակերպվեց Ազգային գրադարանային շաբաթ: Ծրագրի շրջանակներում միջոցառումների մի ամբողջ շարք անցկացվեց Գեղարքունիքի մարզային գրադարանում:
Ազգային գրադարանային շաբաթվա մեկնարկը տրվեց ապրիլի 11-ին:Առաջին միջոցառումը ՙԳրողները` մանուկներին՚ խորագիրը կրող գրական ընթերցում էր: Այն կազմակերպվել էր գրադարանի մանկական բաժնի աշխատակիցների կողմից:
ՙԻնչպես չսիրեմ, Երկիր իմ կիզված՚ խորագրի ներքո նշվեց Մեծ Եղեռնի 96-րդ տարելիցը, որի կազմակերպման գործում մեծ ներդրում ունեին մեթոդ-մատենագիտական եւ գրքային ֆոնդի օգտագործման ու պահպանման բաժնի աշխատողները:
Հաջորդ միջոցառումը` գրական-երաժշտական երեկոն, կրում էր ՙՍտեղծագործում են կանայք՚ խորագիրը: Վերջինս կազմակերպվել էր մարզային գրադարանի գիտխորհրդի անդամ, Գավառի երկրագիտական թանգարանի ավագ գիտաշխատող Հասմիկ Հովեյանի ջանքերով:
Ապրիլի 14-ի միջոցառումը կազմակերպվել էր գյուղական գրադարանների աշխատակիցների համատեղ ուժերով: Միջոցառման նպատակն էր` վերականգնել միմյանց գիրք նվիրելու բարի ավանդույթը: Այն կրում էր ՙԳիրքը լավագույն նվեր՚ խորագիրը:
Հինգերորդ միջոցառումը` գրական-երաժշտական ցերեկույթը, նվիրված էր Առնո Բաբաջանյանի 90 ամյակին: Բաբաջանյանի կյանքի եւ ստեղծագործական աշխատանքների մանրամասնությունները ներկայացվեց արվեստի բաժնի աշխատողների կողմից:
Միջոցառումների այս գեղեցիկ շարանը լրացրեց հայ գրատպության 500 ամյակին նվիրված գրական ցերեկույթը: Իսկ ազգային գրադարանային շաբաթը ամբողջական դարձավ Գեղարքունիքի մարզի ստեղծագործողների` վերջերս տպագրված գրքերի շնորհանդեսով, որի ժամանակ արժեվորվեց Սամվել Հակոբյանի ՙԳեղարքունիքի մարզի պատմական հանրագիտարան՚ գիրքը, որը տպագրվել է վերջերս:
Միջոցառումներն իրենց կատարումներով զարդարեցին երգչուհի Ալիտա Մելքոնյանը եւ դաշնակահարուհի Հասմիկ Գասպարյանը:
Հասմիկ Գրիգորյան
0 comments:
Отправить комментарий