ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

суббота, 16 апреля 2011 г.

ՀԱՑԸ ՏՈՒՐ ՀԱՑԹՈՒԽԻՆ


2010 թվականի ընթացքում մարզի մի շարք բուժհիմնարկներում Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանն իրականացրեց կադրային փոփոխություններ՝ չվերակնքելով պայմանագրերը նախկին տնօրենների, այդ թվում՝ ՙՎարդենիսի հիվանդանոց՚ ՊՓԲԸ տնօրեն Գագիկ Մկրտչյանի հետ: Մարզպետի հավաստմամբ՝ այդ փոփոխությունները թելադրվել են բուժհիմնարկների ղեկավարների ոչ արդյունավետ աշխատանքով, այս դեպքում՝ անգործությամբ: Անտնտեսվար աշխատանքի, եղած միջոցների փոշիացման կամ անխնա օգտագործման, բուժսպասարկման ցածր մակարդակի պահպանման, անգործունեության եւ այլ պատճառներով Վարդենիսի հիվանդանոցը ոչ միայն հայտնվել էր պարտքեր կուտակած բուժհիմնարկների շարքում, այլ նաեւ հետագա գործունեությունը շարունակելու անհուսալի վիճակում: Այս հիմնարկում գույքագրված միջոցները 2010 թ հոկտեմբերից մինչ օրս դեռեւս ամբողջովին վերականգնված չեն: Պատկերը առաջին իսկ ամիսներից արմատապես փոխվեց, երբ հայտարարված մրցույթի արդյունքում Վարդենիսի հիվանդանոցի տնօրեն նշանակվեց մասնագիտությամբ գինեկոլոգ Բագրատ
Ոսկանյանը:

ՙՎարդենիսի հիվանդանոց՚ ՊՓԲԸ-ում այսօրվա դրությամբ արդեն զրոյացվել են բոլոր տեսակի պարտքերը, որոնք այս տարվա հունվարի մեկի դրությամբ կազմել են 6 միլիոն 500 հազար դրամ: Այստեղ արդեն նկատվել են որոշակի դրական տեղաշարժեր բնակչության բուժսպասարկումը բարելավելու, նախորդ ժամանակահատվածում կուտակված կրեդիտորական պարտքերը մարելու եւ բուժաշխատողների աշխատավարձերը բարձրացնելու ուղղությամբ: Դա հիմնականում հնարավոր է եղել իրականացնել ավելորդ հաստիքների կրճատման, միջոցների խնայողաբար օգտագործման, վճարովի ծառայությունների դերի բարձրացման, մասնագիտական նոր ծառայությունների ներդրման եւ բուժսպասարկման որակի բարձրացման արդյունքում: Վարդենիսի հիվանդանոցի տնօրեն Բագրատ Ոսկանյանի հավաստմամբ` փետրվար ամսին հիվանդանոցի դրամարկղ է մուտք եղել 505 հազար դրամ, որից 110 հազարը գոյացել է համավճարից, 485 հազարը` վճարովի եւ ամբուլատոր-խորհրդատվական ծառայություններից: Մարտ ամսին արդեն այդ ցուցանիշը կրկնապատկվել է` հասնելով 1 միլիոն 105 հազար դրամի: 164 հազար դրամը մարտին գոյացել է համավճարից, 941 հազար դրամը` վճարովի եւ ամբուլատոր-խորհրդատվական ծառայություններից: Միայն իրականացված 7 վիրահատություններից դրամարկղ է մուտքագրվել 558 հազար դրամ: Այդ այն դեպքում, երբ նախորդ տարվա նույն ամսին Վարդենիսի հիվանդանոցում վճարովի եւ ամբուլատոր ծառայություններից մուտք է եղել ընդամենը 116 հազար դրամ: Այս քայլերի արդյունքում ավելացել է նաեւ բուժաշխատողների աշխատավարձի ֆոնդը` ամսական 5 միլիոն 416 հազարից հասնելով 7 միլիոն 118 հազարի: Վարդենիսի հիվանդանոց դիմած առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիների նման հոսքը բացատրվում է նոր բուժծառայությունների` ուրոլոգիական եւ գինեկոլոգիական պլաստիկ վիրահատությունների ներդրմամբ: Մարզպետ Նվեր Պողոսյանի միջամտությամբ եւ ՀՀ առողջապահության նախարարության կողմից համապատասխան մասնագետ կադրերի գործուղմամբ՝ այստեղ արդեն գործերի վիճակը շտկվել է դեպի դրականը նաեւ այն առումով, որ սահմանամերձ համայնքներում առողջական խնդիրներ ունեցող մարդիկ ոչ թե շտապում են մայրաքաղաք, այլ արդեն վստահում են իրենց կողքին գործող բուժհաստատությանը եւ կարողանում են ստանալ որակյալ եւ մատչելի բուժում:
Տնօրենը իրենց բուժհաստատության զարգացման ու վերազինման, բուժսպասարկման որակի հետագա բարելավման հնարավորություններ տեսնում է, միայն թե շենքի վերանորոգման եւ վերազինման ծրագրի իրականացման հետ մեկտեղ լուծվի նաեւ հիվանդանոցը նեղ մասնագետ-բժիշկներով ապահովելու հարցը: Հիվանդանոցն այժմ վիրաբույժի, անեսթեզիոլոգի, մանկաբույժի, սրտաբանի եւ նյարդաբանի խիստ կարիք ունի: Կադրերի պակասը լրացնելու դեպքում, համոզված է տնօրենը, ոչ միայն կավելանան վճարման մուտքերը, մատուցվող ծառայությունների տեսակները, այլեւ կբարձրանա հիվանդանոցի վարկանիշը:

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More