ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

пятница, 16 сентября 2011 г.

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՔՈՒՐ ՈՒ ԱՆԱՂԱՐՏ ԲՆՈՒԹՅԱՆ


 Այստեղ եղել են Գավառի ավագ դպրոցի բնագիտական հոսքի XI դասարանի աշակերտները իրենց դասղեկ Նունե Ղուլոյանի հետ: <<Այստեղ>>-ը Հայրավանքի մոտակայքում մի տարածք է: Մեր բնագետները նախորդ տարվա միջինքի  <<դանակի բերան>> ընկած դրամի առիթով մատաղ էին խոստացել և հիմա` Խաչվերաց տոնի առթիվ, կատարեցին իրենց խոստումը:
  Ընդունելի' մատաղ լինի:
  Բայց ամենագլխավորն այն է, որ մերոնցից հետո այդ  նույն տարածք այցելածներից ոչ ոք այստեղ բնության նկատմամբ անփույթ, փնթի, անտարբեր սպառողի հետք անգամ չեն տեսնի: Մեր բնագետները, լիովին արդարացնելով իրենց հոսքի անվանումը, մաքրեցին տարածքը նախապես պատրաստած գործիքներով: Աղբակույտերն էլ չթողեցին քամու քմահաճույքին, այլ Գավառի քաղաքապետարանից մեքենա խնդրեցին և աղբահանում կազմակերպեցին` այս բարի գործը նվիրելով մեր Անկախության 20 ամյակին: 
 Թող մեզանում շատ լինեն ձեր պես սրտացավ բնագետ-բնապահպանները: Այդ դեպքում մենք կունենանք մաքուր ու անաղարտ, մարդկանց հիացնող բնություն:
 Ա. Բաբասյան
 Գավառի ավագ դպրոցի                                                                                                                       փոխտնօրեն

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More