« ՄԱՐԴԱՆՈՑ» ԳՐՔԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ
-Երդվու°մ եմ Արևով արյան, որ տե°րն եմ Հայ Տան`
Կամքով իմ խղճի, սրտովն Արարչի:
Ա. Համբարյան
Գրասերներով լեփ-լեցուն էր վերակերտված, դասական նոր տեսք ու ոճ ստացած Գավառի քաղաքային գրադարանի հանդիսությունների սրահը: Գրադարանում կայանում էր ՀՀ անկախության 20-ամյակին և Գարեգին Նժդեհի ծննդյան 125- ամյակին նվիրված հերթական միջոցառումը` Արցախյան շարժման մասնակից Արսեն Համբարյանի « ՄԱՐԴԱՆՈՑ» գրքի քննարկումը:
Ընթերցողները անհամբերությամբ էին սպասել գրողի հետ կենդանի կապին ու անմիջական շփմանը: Եվ այն չուշացավ…
Դեռ ամիսներ առաջ էին նրանք նախապատրաստվել այդ օրվան, ընթերցել էին հեղինակի գործերը, նրան ուղղելիք հարցեր նախապատրաստել:
Գրքի քննարկումը ողջյունի խոսքով բացեց և հյուրերին ներկայացրեց գրադարանի տնօրեն Ժաննա Ղուլոյանը: Գրադարանի պատվավոր հյուրերն էին գրող, նկարիչ, ՀՀ մշակույթի ֆոնդի նախագահ Արևշատ Ավագյանը, գրող, երգահան, երգիչ, «Արատտա» համույթի ղեկավար Արսեն Համբարյանը:
Միջոցառման կազմակերպիչ Նորա Մարեմկոյանը ներկայացրեց Արևշատ Ավագյանի «Մարդացման բարեշրջման ճանապարհով» գրախոսությունը, որը զետեղված էր գրքի սկզբում:Այնտեղ մասնավորապես ասված է. «Կասկած չկա, որ մարդկության բնական առաջընթացի համար ազգերի միջև պետք է պահպանել փոխշահավետ համագոր- ծակցություն, սակայն համամարդկային բարեշրջմանը միշտ էլ խոչընդոտում են որոշ ազգերի անառողջ ու կողմնակալ հավակնությունները, պարտադրանքները, ճնշումները,ուստի կյանքի արմատները ներս ու դրսից կրծող, ոչնչացնող առնետներից, առնետաբնույթ մարդկանցից ու երևույթներից պետք է վեր կանգնեն մոլորակի բոլոր ազգերի զավակները:
Իսկապես մարդանան: Ինչպես Ա. Հանբարյանն է ասում. «Հաստատուն քայլերով պետք է գնալ դեպի արշալույս և ձուլվել էակիր լույսին»:
Ա. Համբարյանն իր գրահանդեսին ներկայացել էր իր մշակութային ընտանիքով. դուստրը` Լուսինե Համբարյանը ստեղծագործում է և ասմունքում, որդին` Արեգ Համբարյանը նկարիչ է, նա է նկարազարդել « Բա հետո±…» հեքիաթաշարը: Լուսինեն ասմունքեց հայրիկի և հայ դասական գրողների ստեղծագործություններից, որն ընդունվեց մեծ ոգևորությամբ:
Ա. Համբարյանը յուրովի ընկալումներով ու ըմբռնումներով է նայում աշխարհին, սեփական մեկնաբանություններով ներկայացնում « ՄԱՐԴԱՆՈՑԸ» : Այն հետաքրքիր երգիծապա -տումների ժողովածու է: Այն ուշագրավ է հատկապես ժամանակակից կյանքում տեղ գտած մարդկային արատների, հոռի կողմերի, բացթողումների խարազանմամբ, ձաղկմամբ, հեղինակի` տարբեր մարդկանց հոգեվիճակների մեջ խորոնալու վարպետությամբ: Հավաքվածներին ամբողջությամբ ներկայացվեց « Ցուլն ու մարտիկը» դրամատիկ մենախաղը: Այն ներկայացրեցին ընթերցողներ Սեդան, Վարդուհին և Սվետլանան:
Վաստակավոր արտիստուհի Բ. Մնեյանը գրադարանի մանուկ ընթերցողների հետ նախա -պատրաստել էր «Տուն սարքողը բույն չի քանդի» թատերգությունից մի հատված: Մանուկ արտիստներ Հովհաննեսը, Մարատը, Աստղիկը աչքի ընկան իրենց անմիջական խաղով:
Ա. Համբարյանը հեղինակ է նաև « Բա հետո±…» հեքիաթաշարի, որը նախատեսված է փոքրից մեծ բոլոր ընթերցողների և հատկապես չընթերցողների համար: Շարքում ներառված հեքիաթները հիմնականում իրենցից ներկայացնում են հայկական միջավայրում սիրված և հայտնի այն հեքիաթների հնարավոր շարունակությունները, որոնց հերոսների ճակատագրերը, ըստ Ա. Համբարյանի դեռ մանկուց ունեցած ներքին զգացողության, դեռևս ճանապարհ ունեն անցնելու: Հեքիաթաշարն ընդգրկում է վեց հեքիաթ: Հյուրերը խանդավառությամբ ընդունեցին հեքիաթասաց Գրետա Խանդանյանին /« Անխելք մարդը 2 » /:
Հեքիաթասացներ Սեդա Ղարիբյանը և Սվետլանա Սարգսյանը պատմեցին «Քաջ Նազար 2» և «Կիկոսի մահը 2» հեքիաթները: Գրքի մասին իրենց կարծիքն հայտնեցին ընթերցողներ Վարդուհի Ղաջոյանը, Թամարա Հակոբյանը: Հանդիպման մասին իրենց կարծիքն հայտնեցին երկրագիտական թանգարանի ավագ գիտաշխատող Հասմիկ Հովեյանը, հեռուստալրագրող Վահագն Դաբաղյանը, մարզպետարանի մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Արփիկ Չքոլյանը:
Հովհաննես Միրիբյանը ներկաներին ներկայացրեց Համբարյան մարդուն և երգչին:
Այդ օրը գրադարանում իշխողը ոչ միայն թատերարվեստն ու գրականությունն էր, այլև ազգային երգը: Ալիտա Մելքոնյանի միջնադարյան շարականների հրաշալի կատարումից բացի գրադարանի կամարների ներքո հնչեցին Արսեն Համբարյանի հեղինակած երգերը իր իսկ կատարմամբ` սկսած «Վահագնի ծնունդ»-ով, Կոմիտասյան դասական երգաշարով, հայրենասիրական, ազգագրական երգերով, մինչև Գուսան Աշոտ և Արևշատ Ավագյանի խոսքերով գրված սիրային ռոմանսներ: Երգեր, որոնք երգ են դարձել միայն Արսեն Համբարյանի կատարմամբ և նրա գրած երաժշտությամբ /« Վահագնի ծնունդը », « Հանճարդ հայկյան» և այլն/: Գրադարանից միջոցառման մասնակիցները հեռացան վառ տպավորություններով, հոգեպես հարստացած, նոր լիցքեր ստացած:
Նորայր Հակոբյան
Հայրեն
Մեծն Կոմիտասին
Թե մեջդ հուր, արև չկա`
հոգի չես դու, լույս Աստծո.
Թե շուրթ-լեզվիդ բարև չկա`
ասուն չես դու, ձայն Աստծո.
Սրտիդ խորքում թե երգ չկա`
ին±չ մարդ ես դու, նյութ Աստծո.
Թե Կոմիտաս ներսդ չկա`
ին±չ հայ ես դու, մարդ Աստծո:
0 comments:
Отправить комментарий