ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

пятница, 16 сентября 2011 г.

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՈՒՄ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-Ը ԿՆՇՎԻ ՄԵԾ ՇՈՒՔՈՎ


Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանն արդեն վավերացրել է  ՀՀ Անկախության 20-րդ տարելիցի տոնակատարություններին նվիրված միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը:
 Միջոցառումների ծրագրի շրջանակներում նախատեսվում է մարզի հանրակրթական դպրոցներում, մշակութային հաստատություններում ստեղծել պատի թերթեր ու վահանակներ` Անկախության օրվան նվիրված: Կստեղծվեն ցուցահանդեսներ, կկազմակերպվեն դպրոցական գրական-երաժշտական ցերեկույթներ:
 Ինչպես հայտնեցին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից` 2011-2012 ուսումնական տարում մարզի հանրակրթական դպրոցներում նախատեսվում է անցկացնել <<Անկախություն-20>> թեմայով բաց դասեր:
 Սեպտեմբերի 21-ին մարզկենտրոն Գավառ քաղաքում կկայանա հանդիսավոր նիստ, որտեղ նախատեսվում են մեծարման ու պարգեւատրման արարողություններ մարզի եւ համայնքների ղեկավարների կողմից, որին էլ կհաջորդի տոնական համերգը: Մարզկենտրոնում կազմակերպվող միջոցառումը կիրականացվի ՀՀ պետբյուջեի ֆինանսավորմամբ:
 Անկախության տոնի շրջանակներում սեպտեմբեր ամսին նախատեսվում են մարզում կազմակերպել բռնցքամարտի եւ ձեռքի գնդակի մարզային առաջնություններ եւ  վազքարշավ:    Հոկտեմբերի առաջին տասնօրյակում կյանքի  կկոչվի մարզի ստեղծագործողների փառատոնը: Նոյեմբերին կայանալիք <<Ուսանողական աշուն>> փառատոնը եւս նվիրված կլինի Հայաստանի Հանրապետության Անկախության տարելիցին: Վերջին երկու միջոցառումները եւս կֆինանսավորվեն ՀՀ պետբյուջեի միջոցներով:
 Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում կայանալիք <<Հայաստանի երեք հանրապետությունները>> խորագրով ցուցադրությունը կեզրափակի տոնական միջոցառումների շղթան:
 Տոնական օրերին սպորտլանդիայով հանդես կգան Գեղարքունիքի մանկապարտեզները: Մրցույթի մեկնարկը արդեն տրված է:  Նախատեսվում է սեպտեմբերի 1-15-ը կազմակերպել մանկական սպորտլանդիայի տարածքային փուլը, իսկ սեպտեմբերի 20-ին` իրականացնել մարզային փուլը:
 Անկախության 20-ամյակը կնշվի մարզի հինգ քաղաքային համայնքներում, կլինեն տոնական համերգներ, հրավառություններ, ելույթներով հանդես կգան հանրապետական ճանաչում ձեռք բերած երգիչներ ու երաժիշտներ:
Անի Պողոսյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More