ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

четверг, 9 февраля 2012 г.

Փետրվարի 8-ը` Անվտանգ ինտերնետի միջազգային օր


 Արդյո՞ք   ժամանակակից     տեխնոլոգիաները,    մասնավորապես  համակարգիչն   ու   համացանցը,   դուրս   կմղեն   գիրքը   մեր  կյանքից:  Մի՞թե   «վիրտուալ »  ընթերցանության  հնարավորությունը  սպառնում  է  գրքի  «դասական»  ընթերցանության  սիրահարներին:   Պարտադի՞ր  է,  արդյոք,  գիրք  գտնելու  և  ընթերցելու  համար  այցելել  գրադարան:   Ի՞նչ   է  համակարգիչն  այսօրվա  երիտասարդի  համար:  Պատկերացնու՞մ  է  արդյոք  նա  իր  օրն  առանց  համացանցի:  Ո՞ր  կայքերից  է  օգտվում:  Եվ  ի  վերջո  լավ  է,  թե՞  վատ,  որ  համացանցն  այսօր  մեր  կյանքում   կարևոր  տեղ  է  գրավում:  Այս  և  նմանատիպ  հարցերի  շուրջն  ակտիվ  բանավեճ  ծավալվեց   Գավառի  քաղաքային  գրադարանում    փետրվարի  8-ին`  Անվտանգ  ինտերնետի  միջազգային  օրը:  Միջոցառման  կազմակերպիչ-ները  գրադարանի  բանավեճի  ակումբի  անդամներն  էին: Միջոցառումը  վարում  էր  ԳՊՀ-ի  լեզվագրական    ֆակուլտետի  անգլերեն   բաժնի  ուսանողուհի   Սաթենիկ  Ավագյանը:   Միջոցառման    մասնակիցները  երիտասարդ    ընթերցողներն  էին`  ԳՊՀ-ի,  Եվրոպական  քոլեջի   ուսանողներ,   դպրոցների  բարձր  դասարանցիներ:  Բանավեճն  ընթացավ  բուռն  և  հետաքրքիր:   Երիտասարդները,  նշելով  համացանցի  կարևոր  և  օգտակար   դերը  մեր  կյանքում,  միաժամանակ   փաստեցին,  որ  այն  առաջացնում  է   կախվածություն:   Մարդը  կարող  է  միայնակ   ժամերով  նստել  համակարգչի  առջև`   չզգալով  օրվա  ավարտը:  Սա  վնասակար  է   առողջության    համար,    միաժամանակ   «կենդանի»   շփման  հնարավորությունն  է  նվազում: 
   Միջոցառման   ավարտին  բոլոր  մասնակիցները  հիշեցին   իրենց  մեծերի  սիրած  խոսքը. « Ամեն  ինչ  չափի  մեջ  է  գեղեցիկ»  և  նշեցին,  որ  մարդը  պետք  է  վերահսկի   ինքն  իրեն   և   հեռու  մնա  վտանգավոր  սովորություններից:
Նորա  Մարեմկոյան
Գավառի  քաղաքային  գրադարանի  մեթոդիստ

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More