<<Մարտունի>> ջրօգտագործողների ընկերությունը սպասարկում է Մարտունու տարածաշրջանի Արծվանիստ, Ծովինար, Զոլաքար, Աստղաձոր, Վաղաշեն, Մարտունի, Գեղհովիտ, Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն, Մադինա, Լիճք, Ձորագյուղ, Ծովասար եւ Երանոս համայնքներին: <<Մարտունի>> ՋՕԸ-ն համայնքների սպասարկումն իրականացնում է 12 պոմպակայաններով եւ 6 ոռոգման ինքնահոս ջրանցքներով, շահագործում է նաեւ համայնքային սեփականություն հանդիսացող ներհամայնքային 3-րդ կարգի ջրանցքների ցանցը:
<<Մարտունի>> ՋՕԸ շահառուների թիվն այս տարի հասել է 8200-ի: Ընկերության կողմից ոռոգվող հողատարածքների չափը կազմում է
1690 հեկտար, որը նախորդ տարվա ոռոգելի հողատարածքներից ավել է 50 հա-ով:
<<Մարտունի>> ՋՕԸ տնօրեն Թաթուլ Կարապետյանը նշեց նաեւ, որ վարձավճարների գանձումն 2012թ.կատարվել է 85 տոկոսով: Նշվեց նաև, որ <<Մարտունի>> ջրօգտագործողների ընկերությունում 1խմ ջրի ինքնարժեքը կազմում է
35- 45 դրամ ,որի միայն 11
դրամն է հարկման ենթակա, իսկ մնացած
24-34 դրամը փոխհատուցում է պետությունը՝ թեթեւացնելով ֆերմերների ֆինանսական բեռը:
<<Հազարամյակի
մարտահրավերներ>> ծրագրի շրջանակներում 2010-2012 թվականներին կառուցվել
եւ
արդիականացվել են Մարտունու և Զոլաքարի ջրհան կայանները, Գեղհովիտի
ներքին
ցանցը:
2012-2013թթ.ջրային տնտեսության պետական կոմիտեի <<Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ>> պետական հիմնարկի միջոցով իրականացվում է մոտ 20կմ 3-րդ կարգի ջրանցքների հիմնանորոգման աշխատանքներ Աստղաձոր, Վաղաշեն, Մարտունի, Ձորագյուղ, Վերին Գետաշեն համայնքներում,որը կավարտվի մինչեւ ոռոգման շրջանի սկիզբը: Նախկինում նույն ծրագրով նմանատիպ աշխատանք կատարվել էր նաև Երանոս, Ծովասար եւ Վ. Գետաշեն համայնքներում 10 կմ ընդհանուր երկարությամբ: Սեւանա լճի մակարդակի բարձրացմամբ պայմանավորված Երանոսի, Աստղաձորի եւ Վաղաշենի պոմպակայանները լճից հետ քաշման աշխատանքներն իրականացնելու նպատակով ՀՀ
պետբյուջեից պարբերաբար միջոցներ են ներդրվում:
Անդրադառնալով
առաջիկա
ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքներին Թաթուլ Կարապետյանը նշեց, որ չնայած միջոցների սղությանը, կկատարվի ջրանցքների եւ խողովակաշարերի վթարային հատվածների նորոգման, ամրացման եւ մաքրման աշխատանքներ: Եվ համակարգը ոռոգման շրջանին լիարժեք պատրաստ կլինի:
Նա
մատնանշեց
բաժանորդների հետ սերտ համագործակցության անհրաժեշտությունը՝ սկսած ջրի տրամադրումից մինչեւ վարձերի գանձում, մինչեւ համակարգերի պահպանություն ու նոր ծրագրերի, մտահաղացումների իրականացում:
Անի Պողոսյան
0 comments:
Отправить комментарий