<<Կանաչ կառավարում>> ծրագիրը մեկնարկել է
2012թ. հոկտեմբեր ամսին:
Այն իրականացվում է Քաունթերփարթ Ինթերնեշնլի քաղաքացիական հասարակության եւ տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի շրջանակներում եւ
<<ԲԼԵՋԱՆ>> բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ-ի նախաձեռնությամբ:
Ծրագիրն իրականացվում է Հայաստանի 7 մարզերում` Լոռի, Տավուշ, Շիրակ,
Գեղարքունիք, Կոտայք, Վայոց
Ձոր եւ Սյունիք` նպատակ ունենալով տվյալ
մարզերում բարելավել տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը շրջակա
միջավայրի պահպանության հարցերի մասին հասարակության իրազեկության մակարդակի բարձրացման, պետական կառույցներ, ՏԻՄ-հասարակություն երկխոսություն ծավալելու ու դրական համագործակցություն ձեւավորելու ճանապարհով:
Ինչպես <<Գեղամա աշխարհի>> հետ զրույցում նշեց <<Կանաչ
կառավարում>>
ծրագրի փորձագետ Մարինե Մազմանյանը, ծրագրի նպատակներից է նպաստել Հայաստանում Օրհուսի Կոնվենցիայի իրականացմանը, համայքային մակարդակում հասարակության տեղեկացվածության, համագործակցային, մասնակցային գործընթացների մեխանիզմների ձեւավորմանը` ավելի թափանցիկ դարձնելով կառավարումը շրջակա միջավայրի պահպանության ոլորտում:
Սույն ծրագրի
շրջանակներում Գավառի Օրհուս
կենտրոնը կազմակերպել է մի շարք
միջոցառումներ, որտեղ իր մասնակցությունն է ունեցել նաեւ Գավառի
քաղաքապետարանը: Ի սկզբանե Գավառի
քաղաքապետարանը պատրաստակամություն է հայտնել մասնակցել եւ համագործակցել ծրագրի հետ: «Գավառ
համայնքի 2013-2016թթ. քառամյա զարգացման ծրագրի>> վերաբերյալ տեղ
է ունեցել հասարակական քննարկում, որի նպատակն էր ներկայացնել ծրագիրը շահագրգիռ հանրությանը, իրազեկել հասարակությանը առաջարկություններ ներկայացնելու համայնքի զարգացման ծրագրում` շրջակա
միջավայրին վերաբերող կետերի
վերաբերյալ: 14 կետից բաղկացած առաջարկություններն ուղարկվեցին Գավառ
համայնքի ղեկավարին` հույսով, որ դրանք կքննարկվեն Գավառի քաղաքապետարանի աշխատակազմում: Եւ առաջիկա տարիներին լուծում կստանան քաղաքի
առջեւ ծառացած բնապահպանական կարեւոր հիմնախնդիրները:
Ծրագրի շրջանակներում փետրվարի վերջին Գեղարքունիքի մարզպետարանում իրականացվեց հանդիպում` բաց դռների
օր: Հանդիպումը կրում
էր հաշվետու բնույթ,
որի նպատակն էր առավել արդյունավետ եւ փոխկապացված դարձնել բնապահպանությանը միտված պետական կառույցների ու ոչ պետական կազմակերպությունների, ինչպես
նաեւ քաղաքացիների համագործակցությունը: Հանդիպմանը ելույթներով հանդես եկան Գավառ
քաղաքի 9 տարբեր կազմակերպություններ, որոնք
անդրադարձան տարաբնույթ խնդիրներին, միաժամանակ նաեւ այն
ձեռքբերումներին, որոնք առնչվում են շրջակա միջավայրի եւ բնական էկոհամակարգերի պահպանությանը:
Ծրագրի արդյունքում կամրապնդվի կապը
ՏԻՄ-երի եւ քաղաքացիական հասարակության կառույցների միջեւ բնապահպանական ոլորտում, կզարգանան բնակիչների բնապահպանական ինստիցուցիոնալ կարողություններն ու գիտելիքները:
Հավելենք նաեւ, որ Հայաստանի Օրհուս
կենտրոնների Վեբ-կայքում ստեղծվել է <<Քաղաքացիական իրազեկության>> էջ, որտեղ
տեղադրվել են ծրագրի
շրջանակներում իրականացված բոլոր
միջոցառումների զեկույցներն ու ձեռք բերված
համապատասխան տեղեկատվությունը:
Անի
Պողոսյան
0 comments:
Отправить комментарий