Համաձայն Գավառի քաղաքապետարանի ավագանու կողմից հաստատված բյուջեի` 2011թ. հունիսի երկրորդ կեսից սկսվել է Գավառի Արծվաքար թաղամասի թիվ 8 մանկապարտեզի վերանորոգումը: Մանկապարտեզի շենքը տիպային է, նախատեսված է 6 խմբի համար, սակայն գործում է 2-ը` կրտսեր 3-4 եւ ավագ 5-6 տարեկան երեխաների համար:
Շենքը շահագործվել է 1966 թվականին եւ ոչ մի անգամ այդ ընթացքում վերանորոգման չի ենթարկվել: Ներկա պահին ընթանում են հիմնանորոգման շինարարական աշխատանքները, որը նախատեսվում է ավարտել մինչեւ հոկտեմբերի 30-ը:
Աշխատանքներն իրականացնում են ՙԳավառի ՇՄՇ՚ ԲԲԸ շինարարները: Հիմնանորոգվում է շենքի տանիքն ամբողջությամբ, կատարվելու են խմբասենյակների ու խաղասենյակների ներքին հարդարման աշխատանքներ, փայտե պատուհանները եւ դռները փոխարինվելու են մետաղապլաստե պատուհաններով եւ դռներով: Վերանորոգման աշխատանքների համար Գավառի քաղաքապետարանի բյուջեից ներդրվել է մոտ 23 մլն. դրամ: Մանկապարտեզը գործում է շուրջտարյա:
Նոնա Խաչիկյան
Գավառի քաղաքապետարանի մամուլի քարտուղար
0 comments:
Отправить комментарий