Փետրվարի յոթի գիշերը եւ առավոտյան Գեղարքունիքի մարզում տեղացած ձյունն ուղեկցվել է բքերով, ինչի արդյունքում կրկին դժվարանցանելի կամ անացանելի են դարձել ճանապարհները որոշակի ուղղություններում: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպարտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը` Սելիմի լեռնանցքում ճանապարհը կրկին փակվել է անցած գիշերվա ընթացքում: Ճանապարհը սպասարկողները կարողացել են դուրս բերել բքերի մեջ թաղված մեքենաները եւ կրկին ժամանակավորապես դադարեցրել երթեւեկը այս ուղղությամբ: Բուքը փակել է նաեւ Վերին Գետաշեն-Մադինա եւ Մաքենիս-Ախպրաձոր բարձրլեռնային գյուղերի ճանապարհները: Այս պահին այդ ուղղություններում բացառապես անացանելի վիճակ է, իսկ բուքը շարունակում է մոլեգնել: Բուքը դճվարանցանելի վիճակ է ստեղծել նաեւ Մարտունի-Վարդենիս մայրուղու ամենատարբեր հատվածներում, ուր չեն ընդհատվում մաքրման աշխատանքները:
0 comments:
Отправить комментарий