ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

среда, 8 февраля 2012 г.

ԵՐԿՈՒՍԸ ԽԵՂԴՎԵԼ ԵՆ, ՄԵԿԻՆ ՀԱՋՈՂՎԵԼ Է ՓՐԿՎԵԼ


Սեւանա լճի սառցակալումը փետրվարի յոթի հետկեսօրին երկու նորատուսցի տղամարդկանց ջրահեղձության պատճառ է դարձել: Ինչպես <<Գեղամա աշխարհին>> տեղեկացրին Նորատուսի գյուղապետարանի աշխատակազմից եւ Գեղարքունիքի մարզի փրկարարական ծառայությունից` փետրվարի յոթի հետկեսօրին, ժամը 14-15-ի սահմաններում ոչ թե ձկնորսության, այլ լճի սառույցների վրա թռչնորսության են դուրս եկել Նորատուս գյուղի բնակիչներ, ազգականներ, 1968 թվականի ծնված Մելսիկ Ավոյանը, 1978 թվականին ծնված Տիգրան Ավոյանը եւ նրանց մյուս ազգականը, որի անունը չհաջողվեց պարզել: Բադերի խմբի ուղղությամբ գնացող Մելսիկ եւ Տիգրան Ավոյանների ոտքերի տակ ջարդվել է սառույցը` ջրահեղձ անելով նրանց: Նրանց երրորդ ուղեկցի կանչ- ահազանգով ջրահեղձների մարմինները ջրից դուրս են բերել գյուղից օգնության եկած մարդիկ: Դժբախտ կորուսյալների հուղարկավորությունը տեղի կունենա վաղը: Պատահարը մեկ անգամ եւս ահազանգում է մարզի բնակչությանը` հնարավորինս հեռու մնալ սառցակալած լճի վրա դուրս գալու մտադրությունից, քանի որ միշտ չէ, որ սառույցի շերտը կարող է լինել հուսալի եւ ապահով:

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More