ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

пятница, 10 февраля 2012 г.

Գեղարքունիքում ճանապարհներն արտակարգ իրավիճակում են

Փետրվարի վերջին երեք օրերի ընթացքում տեղացած առատ ձյան եւ բքի հետեւանքով շարունակվում է արտակարգ իրավիճակի պահպանումը Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին: Ինչպես  տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, փետրվարի տասի գիշերվանից ուժեղ ձնաբքեր են սկսվել Մարտունու տարածաշրջանում, իսկ կեսօրվա սկզբներին` ձյան առատ տեղումներ Սեւանի տարածաշրջանում: Այս պահի դրությամբ ավելի քան քսան սանտիմետր շերտով ձյուն է նստած Գավառի, Վարդենիսի եւ Սեւանի տարածաշրջաններում: Ճանապարհների անցանելիությունն ապահովելու համար շուրջօրյա աշխատում է սպասարկող տեխնիկան: Առայժմ ավելորդ է խոսել ճանապարհների լիարժեք մաքրման կամ մշակման շուրջ, քանի որ բուքն ու ձյունը կարճ ժամանակի ընթացքում նորից են փակում դրանք` անացանելի կամ դժվարանցանելի վիճակ ստեղծելով: Բոլոր ուղղություններում սպասարկող կազմակերպությունները միայն հասցնում են ապահովել ճանապարհների անցանելիությունը, ձյան ու բքի կապանքներից դուրս բերել խցանված մեքենաները: Առայժմ հաջողվում է բանուկ եւ համեմատաբար մաքուր պահել միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհները Սեւան-Գավառ-Մարտունի-Վարդենիս, Սեւան-Դիլիջան, Սեւան-Ճամբարակ-Շորժա ուղղություններում: դժվարանցանելի կամ փակ են մնում Սելիմի լեռնանցքը, Վերին Գետաշեն-Մադինա, Մաքենիս-Ախպրաձոր եւ մի շարք բարձրլեռնային գյուղեր տանող ճանապարհները: Համայնքային նշանակության ճանապարհների անցանելիությունը համայնքները փորձում են կարգավորել իրենց տրամադրության տակ գտնվող տեխնիկական միջոցներով: 

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More