ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

пятница, 25 ноября 2011 г.

ԿԱՆԱՆՑ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԵՐԹ` ԳԱՎԱՌՈՒՄ

Այսօր Գավառում կազմակերպվել էր երթ` ըննդեմ կանանց դեմ բռնության: Երթն իրականացվեց Գավառ քաղաքի սկզբնական փողոցից` ձգվելով մինչեւ քաղաքի կենտրոնական հրապարակ: Երթը կազմակերպել էր Կանանց Իրավունքների Կենտրոն ՀԿ Գավառի մասնաճյուղի ջանքերով: Երթին մասնակցում էին ուսանողներ, ՀԿ կամավորներ եւ կազմակերպության գրասենյակի աշխատակիցներ: Երթի մասնակիցները ճերմակ ժապավեններով, կոչերով ու պաստառներով քայլեցին, փուչիկներ բաժանեցին անցորդներին: Անցորդները, անկախ սեռից, կպչուն թերթիկների վրա գրեցին  <<ոչ>> եւ փակցրեցին ճերմակ ծառին:

 Ինչպես տեղեկացրեց ԿԻԿ Գավառի գրասենյակի իրավաբան Կարինե Մոմչյանը` իրենց կազմակերպությունը նմանատիպ ձեռնարկներով փորձում եմ պաշտպանել կանանց իրավունքները, աջակցել նրանց տարբեր հարցերում:



Անի Պողոսյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More