Սասնո ճամփի վրա Տատրակ անունով մի գյուղ կար…Եկա, եկա ու դեմ առա այդ գյուղին։
Մեծահարուստ տներից մեկի առաջ կանգնած էր գյուղի ռեսը, գլխին թաղիքե սեւ գդակ, նախշուն գոտին մեջքին ոլորած, ծխատուփը խրած գոտու տակ։ Գյուղի բոլոր կողմերից բազմություն էր հավաքվում ռեսի շուրջը, գլխավորապես կանայք: Ֆինջո անունով մի համարձակ կին Զմոյի արարքը մոտավորապես այսպես ձեւակերպեց. Զմոն իրենց գյուղի ամենավատահամբավ, անառակ կինն է, բայց բոլորից բարձր է գոռում ուրիշների անառակության մասին։ Մեկին լիրբ է ասում, մյուսին՝ օռոսփի, երրորդին՝ գող, չորրորդին լարում է հինգերորդի դեմ, հինգերորդին՝ երրորդի ու վեցերորդի դեմ։ Հարսները աղբյուր են գնում ջրի՝ Զմոն նրանց ետեւից կանչում է՝ անամոթ հարսներ, էսօր մեկը ձեզանից լրբություն է արել, ո՞րն է եղել ձեզնից։ Կթվորները գնում են սար՝ բղավում է. աղջի, ձեր աչքը էդ պստիկ հարսի վրա պահեք մեջքից թույլ է։ Քաղվորներին հաց են տանում, նրանցից մեկին կանգնեցնում շշուկով ասում է. աղջի, քո վերջին երեխան ինչքան նման է մեր գիշերապահ Անթևանին։ Մեկ ուրիշի լաչակից քաշում է ասելով՝ տեքոր կնիկ՝ օձի բնիկ։
Գնաց գզիր Մխտոն լընկլնկալեն ու շուտով երևաց՝ հետևից մի կին։
Զմոն էր։ Հարսները Զմոյին տեսնելով գլուխները ամոթից կախեցին, կանայք երեսները շուռ տվին։ Եկավ Զմոն աչքերին սուրմա դրած, երեսը ներկած կարմիր ու կանաչ, ոտքերին կանաչ սոլեր, գլխին՝ դեղին լաչակ։
Եկավ, հպարտ կանգնեց բոլորի առաջ, արհամարհաելի մի հայացք նետեց ռեսի շուրջը հավաքված բազմությանը, թևերը կանթեց կողքերին ու ասաց.
— Ես եկա, ռես։
— Ինչ ես ուզում մեր հարս ու աղջիկներից, ինչու ես նրանց գող ու ավազակ, լիրբ ու օռոսպի ասում:
— Ի՞նչ խոսեմ, ռես։ Դու սրանց բոլորին ճամփու դիր, որ խոսեմ, — ասաց Զմոն երեսը ֆիդոյի թքից սրբելով։
— Տո, ռես, հողեր քո գլխին, ռես, — ասաց Զմոն, երբ ամենքը հեռացել էին։ — Ես կարծում էի, թե դու խելոք մարդ ես։ Ւնքդ էլ գիտես, որ ես աշխարհքի անառակն եմ։ Որ վեճի կամ կռվի ժամանակ ես դրանց գող ու ավազակ չասեմ, լիրբ ու օռոսպի չասեմ, ու իմ տան մեջ սուրբ գիրք չպահեմ, իմ անառակությունը ինչպե՞ս մաքրեմ։ Էս էլ Զմոն։
Ես նրան Տատրակ գյուղում տեսա։
Զմոներ ամեն տեղ կան։
Աշխարհը չի կարող լինել առանց Զմոների։
ԽԱՉԻԿ ԴԱՇՏԵՆՑ
Ճիշտ այսպես, զմոյաբար, ամենատարբեր ժամանակներում ու առիթներով, հանրապետական որոշ թերթեր մերթընդմերթ հայրենի կառավարության փոխարեն Գեղարքունիքի մարզպետ են ազատում ու նշանակում, ձեռքի հետ մարզպետի պաշտոնում ՙկարգելով՚ այնպիսի պարկեշտ մարդկանց, ովքեր շրջանառվող լուրերի հետ կապ չունեն: Գրում են այնքան ՙհաստատ՚ ու ՙհամոզված՚, ապատեղեկատվությունը տեղեկատվության տեղ հրամցնելով, որ սուտը հազար թեւեր է առնում:
Բայց եթե սրանք մեկ-երկու անգամ մարզպետ Նվեր Պողոսյանի ՙպաշտոնաթողության՚ մասին գրում ու լռում են, ապա նույնը չի կարելի ասել ՙԺողովուրդ՚ թերթի մասին, որն այս տարվա հոկտեմբերի յոթից իր համար մի յուրօրինակ թեմա է հորինել մի չեղած պատմության շուրջ, որը լսել է Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի ՙասեկոսեները՚ բարձրաձայնած Աննա Թորոսյանից ու այդ կիկոսությունը դարձրել մատի փաթաթան, բերանի ծամոն, ջուր ծեծելու միջոց, դատական հայցի նյութ, վերջապես` մի խմոր, որ պիտի շատ ջուր վերցնի:
Համաձայն Աննա Թորոսյանի ասածի եւ ՙԺողովուրդ՚-ի գրածի ու պնդածի` իբրեւ թե Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը Թթուջուր գյուղի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչի թափուր տեղի համար հայտարարված մրցույթում կողմերից մեկի` Արթուր Մխիթարյանի հաղթանակն ապահովելու համար իր վարորդի միջոցով 3000 ԱՄՆ դոլար կաշառք է ստացել նրանից: Աննայի խոսքը ձայնագրելն ու հրապարակելը ՙԺողովուրդը՚ մեկ է արել` առանց փաստերը ստուգելու, առանց հարցի մեջ խորամուխ լինելու:
-Դա հերյուրանք է,-պատասխանելով ՙԺողովուրդ՚-ի հեռախոսազանգին` ասել է մարզպետ Նվեր Պողոսյանը,- եթե նման տեղեկություն հրապարակեք, դատարանում պատասխան կտաք:Սակայն մարզպետի պատասխանը թերթի սրտով չի եղել, ուստի արել է այն, ինչ դուր է եկել իր սրտին ու ցանկություններին: Զմոյի նման կանգնել է աղբյուրի գլխին ու իր անզուսպ բերանը բացել: Դրանով իսկ թերթը ոչ միայն փորձել է վարկաբեկել Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի անունն ու արժանապատվությունը, հեղինակազրկել պետական մարմնի դերն ու համբավը եւ նրա ղեկավարին, այլ նաեւ հոգեկան լարվածության մեջ դրել երտասարդ կնոջը` Աննա Թորոսյանին` ամեն գնով նրան դրդելով սուտ մատնությունը ճշտի տեղ հրամցնել-հաստատելուն:
Իր անունն ու արժանապատվությունը եւ պետական մարմնի հեղինակությունը պաշտպանելու համար Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը ՙԺողովուրդ՚ թերթի դեմ դատական հայց հարուցեց Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այս տարվա հոկտեմբերի 11-ին: ՙԳեղամա աշխարհ՚ թերթն այդ ընթացքում որոշեց ձեռնպահ մնալ որեւէ հրապարակումից կամ համարժեք պատասխանից` սպասելով դատարանի վճռի հրապարակմանը: Սակայն դատական առաջին նիստի ընթացքից հետո ՙԺողովուրդ՚-ի ցուցաբերած ամբարտավան կեցվածքը մեզ ստիպեց գրիչ վերցնել: Խառնակչությունը, ստախոսությունն ու դավադրությունը դարձնելով հիմնական զենքեր`ՙժողովուրդը՚ կանգ չի առնում ոչ մի միջոցի առջեւ` լինի այն ստոր, նսեմ, եղկելի, այլ ինչ: Խոսքի ազատությունը շփոթելով սանձարձակության հետ` այս թերթը գրում է այն, ինչը որ հարիր է իր դիվային երեւակայությանը, ինչը կարող է դատարկ տեղից սենսացիա առաջացնել ու եկամուտ բերել, գրգռել ամբոխի բնազդային ատելությունը, անում է այն, ինչ եւ ինչպես որ ցանկանում է:Դատական առաջին նիստը, որ սկսվեց ու ընդհատվեց նոյեմբերի 17-ին` դեկտեմբերի 5-ին սկսելու պայմանով, դարձյալ ու անմիջապես ՙԺողովուրդ՚ թերթի նոյեմբերի 18-ի համարում ներկայացվեց սեւ ակնոցների միջից, միակողմանիորեն, զրպարտանքներով, փնովանքով, սուտ ու սին ենթադրությունները ճշտի տեղ հրամցնելով, անամոթաբար կեղծելով, հայցվոր կողմի հանդեպ ցուցաբերած քամահրանքով: Ավելին, հենց նյութի վերնագրից` ՙԿաշառքի մասը բացառելն անհնարին է դառնում՚, աներկբա է, որ թերթն ու իր խմբագրակազմը ստանձնել են նաեւ դատավորի դեր` գործի քննության ավարտից ու վճռի հրապարակումից դեռեւս շատ առաջ: Իսկ դատավարության ընթացքի կողմնակալ լուսաբանումն արդեն տրորում- անցնում է ցինիկության, ստախոսության, անպարկեշտության բոլոր սահմանները: Դատական նիստի մասին ՙԺողովուրդը՚ գրել է այն, ինչ ինքն է ուզում ու երազում եւ չի գրել այն, ինչ տեղի է ունեցել իրականում: Այդ կեղծիքը ոչ միայն տեղ է գտել ՙԺողովուրդ՚ թերթի տպագիր, այլ նաեւ էլեկտրոնային տարբերակում: Այդ նույն կեղծիքը հայտնվել է նաեւ ՙԼրագիր՚, ՙԿարեւոր՚, ՙԱրմթաուն՚, ՙԱրմթայմս՚ եւ այլ էլեկտրոնային եւ տպագիր թերթում: Մենք էլ միամտաբար կարծում ենք, թե ստի ոտքը կարճ է լինում:
Ինչու՞ եւ ինչի՞ց էին խեղճացել հայցվոր կողմի փաստաբանները, ե՞րբ եւ որտե՞ղ են նրանք շփոթվել, այդ ի՞նչ դժվար ու անմեկնելի հարց է նրանց տվել պատասխանող կողմի ներկայացուցիչը, որ նրանք էլ իբրեւ թե համարժեք պատասխան չեն ունեցել: Եվ ինչի՞ց է հոդվածագիրը եզրակացրել ու դատական նիստին ներկա խմբագիրն էլ է ընդունել, որ ՙկաշառքի մասը բացառելն անհնար է դառնում՚:
ՙԺողովուրդը՚ ջերմեռանդորեն գրել է իր ՙհերոս պաշտպանի՚ անուն-ազգանունը` Հակոբ Ճարոյան: Գրել ու փառաբանել է նրան, համարյա Գրիգոր Զոհրապ սարքել, իսկ ահա արհամարհել է հայցվոր կողմի փաստաբանների անուն-ազգանունները հրապարակել: Ընդգծված արգահատանքով հոդվածագիրն այսպես է սկսել. ՙԵրեկ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող Արթուր Թամրազյան) սկսվեց Գեղարքունիքի մարզպետ, ԲՀԿ-ական Նվեր Պողոսյանի ներկայացրած հայցի քննությունն ընդդեմ ՙԺողովուրդ՚ օրաթերթի: Դատավարության ընթացքում մարզպետ Նվեր Պողոսյանի 3 փաստաբանները մեկուկես ժամ փորձում էին դատարանին ու ներկաներին ապացուցել, որ ՙԺողովուրդ՚ օրաթերթն իրավունք չուներ մարզպետի` կաշառք վերցնելու մասին նյութ հրապարակել, քանի որ նա հանրային անձ է: Ավելին` նրանք դատարանում ասում էին, որ թերթը պարտավոր էր պարզել կաշառքի մասը, նոր տպագրել: Իսկ ՙԺողովուրդ՚-ի ներկայացուցիչ Հակոբ Ճարոյանը բացատրեց, որ թերթը պարտավոր չէր քննություն վարել եւ պարզել` որտեղ, ինչ հանգամանքներում, ում միջոցով է մարզպետը կաշառք վերցրել: Թերթը հանդես է եկել ամբիոնի դերում, հրապարակել է Թթուջուր գյուղի դպրոցի քննության մասնակից Աննա Թորոսյանի խոսքերը, որն ասել էր, որ մարզպետին իր մրցակցից գումար է տվել` վարորդի միջոցով: ՙԺողովուրդ՚-ը զանգահարել էր նաեւ մարզպետին` ճշտելու, թե որքանո՞վ են հավաստի տեղեկությունները: ՙԱյսպիսով, գտնում եմ, որ հայցը ամբողջովին ենթակա է մերժման՚,- հայտարարեց Ճարոյանը: Դատավոր Արթուր Թամրազյանը եւս հայցվորին հարց տվեց. ՙՉե՞ք կարծում, որ թերթը մեջբերում է կատարել՚: ՙՈչ՚ պատասխանեցին մարզպետի փաստաբանները: Դատավարության ընթացքում մի քանի հետաքրքիր դրվագներ արձանագրվեցին. երբ ՙԺողովուրդ՚-ի ներկայացուցիչը հետաքրքրվեց` ի վերջո Նվեր Պողոսյանը կաշառք վերցրե՞լ է, թե՞ ոչ, նրա փաստաբանները պատասխանեցին, որ տեղյակ չեն: Տարակուսելի պահվածք էր դրսեւորել նաեւ Աննա Թորոսյանը: Նա դատարանում հաստատեց իր ասած բոլոր խոսքերը` գյուղի դպրոցի մրցույթի մասին, իսկ երբ հասավ մարզպետի` վարորդի միջոցով վերցրած 3000 ԱՄՆ դոլար կաշառքի դրվագին, սկսեց չհիշել: Նա վախվորած հայացքով նայում էր այս ու այն կողմ` հայտարարելով, որ մարզպետի կաշառք վերցնելու մասին ինքը ոչինչ չգիտի, ընդամենը լսել է գյուղի ասեկոսեներից…՚
Հիմա ընթերցողներին հարկ ենք համարում ներկայացնել դատավարության իրական ընթացքն ու մի քանի իսկապես հետաքրքիր դրվագները, որոնք միտումնավոր շրջանցել կամ խնամքով մոռացության է տվել հոդվածագիրը: Նոր էր սկսվել հայցի քննությունը, երբ ՙԺողովուրդ՚ թերթի տնօրենը, հաշվի իսկ չառնելով, թե որտեղ է գտնվում, անտեսելով նիստը նախագահող դատավորի խնդրանքը, բջջային հեռախոսով զրույց սկսեց, ինչի համար եւ դատավոր Արթուր Թամրազյանը նրան դուրս հրավիրեց: Տնօրենը փորձեց չենթարկվել` դատավորին ստիպելով իր պահանջը կրկնել երկրորդ անգամ: Բանն այնտեղ հասավ, որ հարցին միջամտեց դատարանի կարգադրիչը` արժանանալով դատական սենյակը դժկամությամբ լքող տնօրենի ընդգծված սպառնալիքին` իր հավին քշա ասելու համար: Դատական նիստը քիչ անց խաթարվեց ՙԺողովուրդ՚-ի գլխավոր խմբագրի եւ թերթի աշխատակիցների ուշացած ժամանմամբ: Այնուամենայնիվ, դատավորը հարգեց նրանց` նիստին մասնակցելու խնդրանքը: Դատական նիստի ընդմիջման ժամանակ, կարծես թե քիչ կամ անբավարար էին թերթի աշխատակիցների կողմից արված բազմաթիվ ու բազմապիսի լուսանկարները, գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը կողքից լուսանկարեց դատավոր Արթուր Թամրազյանին:
-Դեմ չեմ, որ լուսանկարում եք,- մեղմ տոնով ասաց դատավորը, -բայց էթիկայի տարրական կանոնները պահանջում են` գոնե հարցնել նկարվողի համաձայնությունը:
-Մայրաքաղաքում դատավորները կամ մյուս պաշտոնյաները նման խնդիրներ չեն հարուցում, երեւի թե միայն Գավառում է այսպես, -ինքնագոհ ու ինքնաբավարարված նետեց Թագուհի Թովմասյանը,-եթե իմանայի, որ լուսանկարելը խնդիր է, կհարցնեի:
-Մեզ այլմոլորակայինի տե՞ղ եք դրել, -վրա բերեց Թամրազյանը:
-Շատ կներեք, -միջամտեց Նվեր Պողոսյանի փաստաբան Կարեն Քալանթարյանը, -եթե մեկը փողոցում Ձեզ պատահաբար լուսանկարի, Դուք դա կհամարեք սովորակա՞ն:
-Ինչու ոչ,-հնչեց խմբագրի պատասխանը,-շատ նորմալ կընդունեմ:
-Իսկ մեր տնօրենին ինչո՞ւ եք դուրս հրավիրել,-առիթն օգտագործելով դատավորին հարցրեց խմբագիրը:
-Որովհետեւ խանգարել է կարգը,-պատասխանեց Թամրազյանը,-եթե հիմա գա ու ներողություն խնդրի, կարող է մասնակցել նիստին:
Սակայն քիչ անց դատավորի մեծահոգությունը փոխհատուցվեց մի նոր երախտամոռությամբ ու կամակորի չկոտրվող համառությամբ. դատական նիստի վերսկսման ժամանակ կրկին բջջային հեռախոսազանգը գրավեց բոլորի ուշադրությունը, եւ այդ միակ միացված հեռախոսը դարձյալ պատկանում էր իրեն ամպերի բարձունքներում զգացող թերթի տնօրենին: Ահա թե հետաքրքիր ինչ դրվագներ տեղ չեն գտել ՙԺողովուրդ՚-ի հերթական հորինվածքում:
Ճարը կտրած փաստաբան Ճարոյանն էլ տանում-բերում ու շարունակ նույն ծամծմված հարցն էր հրամցնում Նվեր Պողոսյանի փաստաբաններին` ի վերջո Նվեր Պողոսյանը կաշառք վերցրե՞լ է, թե ոչ: Հետաքրքիր է, տեսնես քանի՞ անգամ երեք փաստաբան միասին պիտի վանկարկեին ՙՈՉ՚, որ դա բավարարեր պատասխանող կողմին ու ՙԺողովուրդ՚-ի թղթակցին: Ճարոյանը նաեւ առաջ քաշեց տեսակետներ, որոնք տարակուսանք առաջացնելուց բացի խաշած հավի ծաղրը կարող են բերել: Այսպես, Ճարոյանի կարծիքով, ՙՀոկտեմբերի յոթից մինչ օրսԳեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը ոչ մի անգամ ու ոչ մի դեպքում հրապարակավ չի հերքել իր կողմից կաշառք վերցնելու փաստը՚: Ասես թերթի ներկայացուցիչը խոսում է ոչ թե դատարանում, այլ ՙԺողովուրդ՚-ի խմբագրի աշխատասենյակում կամ աբիժնիկ խռովարարների շրջապատում: Պարոն Ճարոյան, եթե մարզպետ Նվեր Պողոսյանը հրապարակավ չի հերքել կաշառք վերցնելու մասին ՙԺողովուրդ՚-ի հրապարակած տեղեկատվությունը ու լռելյայն համաձայն է ձեզ հետ, այդ դեպքում Դուք, ՙԺողովուրդ՚-ի տնօրենն ու խմբագիրը եւ ներկաներիս անդադրում լուսանկարող աշխատակիցներն ի՞նչ գործ ունեին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, եւ դատարանն էլ ինչու՞ է այս գործը քննում: Մի՞թե մարզպետի կողմից հոկտեմբերի 11-ին դատարան հայց ներկայացնելը հերքման փաստ չէ դեռ քեզ համար:
Հաջորդը` այդ անհիմն տեղեկատվության հրապարակման նույն օրն իսկ ՙԺողովուրդը՚ ստացել է Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Հասմիկ Շահբազյանի պատասխանը, սակայն զլացել է այն հրապարակել` փոխարենը այդ պատասխանից իրեն ձեռնտու քաղվածքներ, մեջբերումներ ու մեկնաբանություններ անելով արդեն հաջորդ հրապարակման մեջ: Եվ իրենց կողմից նենգափոխված հղումների մեջ Հասմիկ Շահբազյանը դարձել է Հասմիկ Նալբանդյան: Նույն Նալբանդյան ազգանունը Ճարոյանը հնչեցրեց դատարանում, թեեւ դեռ հոկտեմբերի 8-ին Հասմիկ Շահբազյանը ՙԺողովուրդ՚-ին ստիպված եղավ մեկ անգամ էլ տեղեկացնել, որ իր ազգանունը Շահբազյան է: Ուստի թող մեր Հասմիկը շնորհակալ լինի, որ առայժմ ՙԺողովուրդը՚ իր անունը Համեստ, Հուրմիկ կամ Հարփենիկ չի դարձրել: Նրանց ձեռքն այդ պարագայում ո՞վ կարող է բռնել:
ՙԺողովուրդը՚ չի հրապարակել նաեւ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի կողմից տրամադրված հաջորդ պատասխանները, որոնք տրվել են սույն թեմայի շուրջ արված հրապարակումների դիմաց: Ու թեեւ այդ պատասխանները տպագրվել են ՙԱռավոտ՚ օրաթերթում, ՙՀետքում՚, տեղադրվել Գեղարքունիքի մարզպետարանի ՙԳեղարքունիք՚ կայք-էջում, էլեկտրոնային մի շարք թերթերում ու պաշտոնական կայքերում, այդուհանդերձ, ՙամենագետ՚ Ճարոյանը դա չի համարում պատասխան, ՙքանի դեռ Գեղարքունիքի մարզպետն անձամբ չի եկել ՙԺողովուրդ՚ թերթի խմբագրություն կամ իր ստորագրությամբ չի հավաստել, որ ինքը կաշառք չի վերցրել՚:
Ճարոյանը մոռացել է, որ խոսքը ոչ թե գնում է սովորական անձի, այլ պետական պաշտոնյայի անվանարկման մասին, մոռացել է, որ պետական մարմնի, տվյալ դեպքում Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչը գործառույթներ իրականացնելու պարտականություն եւ իրավունք ունի, որը հարկ չեմ համարում մեջ բերել: Ասեմ միայն, որ եթե շարժվենք Ճարոյանի խելքով, ապա աշխարհում ու Հայաստանում անելիք չունեն ղեկավարի մամուլի քարտուղարներն ու պետական մարմինների հասարակայնության հետ կապերի վարչությունների պետերը կամ բաժինների վարիչները:
Գնանք առաջ: Ճարոյանը դատավորից պահանջում է հայցը մերժել այն առումով, որ եթե անգամ պարզվի, որ Աննա Թորոսյանը զրպարտել է Նվեր Պողոսյանին, ապա այդ դեպքում խնդիրն արդեն այդ երկուսի մեջ է, այլ ոչ թե ՙԺողովուրդ՚ թերթի եւ մարզպետի մեջ, քանի որ տվյալ դեպքում թերթը կատարել է ամբիոնի դեր:
Ամբողջովին մեջբերելով ՙԺողովուրդ՚ թերթի հոկտեմբերի 7-ի ՙԳեղարքունիքի մարզպետը 3000 դոլար կաշառք է վերցրել՚ հոդվածը` Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի փաստաբաններ Կարեն Քալանթարյանն ու Գուրգեն Թորոսյանը հիմնավորեցին փաստերով, որ թերթը տվյալ դեպքում ոչ թե ամբիոնի դեր է կատարել, այլ` զրպարտություն ու ապատեղեկատվություն տարածողի, քանի որ Աննա Թորոսյանի խոսքը մեջբերելուց հետո հոդվածագիրը նյութն ավարտել է կաշառքի փաստը հաստատելու վերջնական եզրակացությամբ: Անգամ նյութի վերնագիրն է ուղղակի ներկայացված` հարցականով կամ չակերտներում ներկայացնելու փոխարեն:
Ճարոյանական հաջորդ զավեշտի մասին: Նա գտնում էր, որ ՙեթե հոկտեմբերի 7-ից մինչև օրս մարզպետ Նվեր Պողոսյանը զրպարտության համար պատասխանատվության չի ենթարկել Աննա Թորոսյանին, ապա դա նշանակում է, որ կաշառք ստանալու փաստ եղել է, քանի որ պատասխանատվության ենթարկվելու դեպքում Աննան դատարանում ստիպված է լինելու ասել իրականությունը, բացահայտել կաշառքի փաստը՚:
Պաշտպանը մոռանում է, որ մասնագիտական պարտքի կատարումը ոչ մի կերպ չի ենթադրում զրպարտություն մեկ այլ անձի նկատմամբ, այն էլ դատարանում, ինչի համար էլ հենց ինքը կարող է ենթարկվել պատասխանատվության: Ոչ մի ենթադրություն, առավել եւս երբ խոսքը գնում է պետական պաշտոնյայի կողմից հանցանք կատարելու` կաշառք վերցնելու մասին, չի կարելի դատարանում հրամցնել որպես ապացույց ու ձեռքերը թափ տալով հեռանալ:
ՙԺողովուրդ՚-ի ներկայացուցիչը մյուս կողմից էլ ջերմեռանդորեն կամենում է երիտասարդ կնոջը տեսնել թեկուզ ճաղերի հետեւում, միայն թե ՙդատավորը չընդունի հայցը՚: ՙԺողովուրդն՚ ու դատապաշտպան Ճարոյանը, այսպես ասած, պատին դեմ տվեցին Աննա Թորոսյանին, գործադրեցին բոլոր ջանքերը, միայն թե Աննան հաստատի, որ իր մրցակիցը Գեղարքունիքի մարզպետին կաշառք է տվել: Աննա Թորոսյանը թեեւ նշեց, որ ինքը ՙԺողովուրդ՚ թերթին տված հարցազրույցի ժամանակ եղել է հոգեպես անհավասարակշիռ վիճակում, լավ չի հիշում, թե կաշառքի պահով ինչ է ասել, որ մարզպետին ու նրա վարորդին ոչ ճանաչում է, ոչ էլ հանդիպել է, որ ներողություն է խնդրել Գեղարքունիքի մարզպետից նույն ՙԺողովուրդ՚ թերթի միջոցով, այդուհանդերձ, պատասխանող կողմը չարացած ու չարամտորեն դատավորից պահանջեց հարցազրույցի ձայնագրության լսումը, ինչին համաձայնեց նաեւ հայցվոր կողմը: Դատավորը պահանջն ընդունեց, եւ ձայնագրության լսումից հետո Աննա Թորոսյանը հաստատեց, որ դա իր ձայնն է, սակայն կրկնեց, որ մարզպետի, նրա վարորդի եւ կաշառքի մասով ասվածն իրականությանը չի համապատասխանում, եւ հիմա էլ ինքը եւս մեկ անգամ ներողություն է խնդրում Գեղարքունիքի մարզպետից, դատարանից ու հայցվոր կողմից:
Ճարոյանը ճգնեց դատարանին ցույց տալ, որ իբր հոկտեմբերի 6-ին ու հաջորդ օրերին Աննային ահաբեկել են ՀՀ Ոստիկանության Ճամբարակի բաժանմունքում, եւ որ նա այդ պատճառով չի կարողանում պնդել ու հաստատել կաշառք վերցնելու փաստը:
Այսպես է՞լ Զմոյություն. դատավորը հաջորդ դատական նիստը նշանակեց դեկտեմբերի 5-ին, այն դեռ կարող է էլի շարունակվել, կապված շատ հանգամանքների հետ, կամ ավարտել նույն օրը, սակայն, ստիպված ենք կրկնել, որ իր նոյեմբերի 18-ի հրապարակման մեջ ՙԺողովուրդն՚ արդեն տվել է ՙվճիռն՚ իր զմոյական, որից ես հասկացա, որ Զմոն հավերժ է, որ աշխարհը չի կարող ապրել առանց զմոների:
ՙԶմո՚ ջան, մնացածը կասեմ դատավոր Թամրազյանի, այլ ոչ թե քո ՙկայացրած՚ վճռից հետո:
ԽՈՍՐՈՎ ԽԼՂԱԹՅԱՆ

0 comments:
Отправить комментарий