Հունիսի 14-ին Գավառի գեղարվեստի դպրոցում բացվել էր տարեվերջյան հաշվետու ցուցահանդես, որտեղ ներկայացվել էր դպրոցի սաների ողջ ուսումնական տարվա քրտնաջան աշխատանքի արդյունքը:
- Դպրոցի անբարենպաստ պայմաններն ու անհրապույր տեսքը քիչ թվով աշակերտներ է մեզ մոտ բերում, սակայն ուսուցչական կոլեկտիվին ու աշակերտներին դա չի ընկճում եւ նրանք մեծ նվիրումով են աշխատում, -ասում է դպրոցի ուսուցչուհի Գայանե Սանասանյանը:
Գավառի գեղարվեստի դպրոցի պատերը ողողված էին 39 աշակերտի լավագույն ցուցանմուշ-կտավներով, որոնք գծանկարներ էին, գունանկարներ, նատյուրմորտներ, ներկայացվել էին նաեւ կոմպոզիցիաներ: Իսկ թեմատիկան ազատ էր` բազմատեսակ ու բազմաժանր: Երեխաները վրձնել էին բնությունն իր ամենատարբեր երեւույթներով ու հրաշքներով:
Ցուցահանդեսին ներկա էին ներկայացուցիչներ Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունից, Գավառի քաղաքապետարանից, մարզային ու քաղաքային մշակութային օջախներից: Սա նաեւ քննություն էր դպրոցների տնօրինության, ծնողների, ուսուցիչների, համապատասխան մասնագետների ու արվեստը գնահատող այցելուների առջեւ:
Դպրոցի 6 շրջանավարտ ստացան ավարտական վկայական, իսկ ցուցահանդեսում առավել աչքի ընկան Իսահակ Գրիգորյանի, Սոֆի Մուսոյանի, Լուսինե Գեւորգյանի, Մարիամ Ավետիսյանի, Հասմիկ Խաչատրյանի նկարները:
Հասմիկ Գրիգորյան
0 comments:
Отправить комментарий