Մայիսի 20-ին Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը հանդիսավորությամբ Գավառի զինկոմիսարիատից բանակ ճանապարհեց 21 նորակոչիկների: Մարզպետը սրտաբաց զրույց ունեցավ նորակոչիկների հետ, մաղթեց նրանց խաղաղ ու անվտանգ, միաժամանակ պարտաճանաչ ու նվիրված ծառայություն: Նորակոչիկներն էլ իրենց հերթին խոստացան բարձր պահել հայրենիքի եւ իրենց ծնողների պատիվը` Հայաստանի սահմաններն անվտանգ պահելով ամեն մի ոտնձգությունից:
Մարզպետը նորակոչիկներին հրահանգեց` ծառայության ընթացքում խնդիր ունենալու դեպքում անմիջապես իրեն ահազանգել զինկոմիսարիատում բացված թեժ գծի միջոցով, նշելով, որ ինքը միշտ նրանց կողքին է, նրանց պաշտպանն ու խորհրդատուն: Նորակոչիկներին բարի ծառայություն մաղթեցին եւՀայոց բանակ ճանապարհեցին Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, Գանձակի գյուղապետ Վանիկ Հարությունյանը, Գավառի զինկոմ Խաժակ Սուչյանը: Նորակոչիկները հրաժեշտի բաժակներ խփեցին մարզպետի, համայնքների ղեկավարների եւ զինկոմի հետ: Գարնանային զորակոչը մարզում շարունակվելու է մինչեւ հունիսի վերջերը: Մարզպետ Նվեր Պողոսյանը նորակոչիկներին հանդիսավոր կերպով բանակ կճանապարհի նաեւ Մարտունու, Վարդենիսի, Սեւանի եւ Ճամբարակի զինկոմիսարիատներից:
0 comments:
Отправить комментарий