ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

четверг, 19 мая 2011 г.

ՎԱՐԴԵՆԻԿՈՒՄ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ Է ՀԱՆՁՆՎԵԼ ՊՈՄՊԱԿԱՅԱՆ


 Վարդենիկ գյուղում շահագործման է հանձնվել հիսուն լիտր վայրկյան հզորության խմելու եւ ոռոգման ջրի մղման պոմպակայան: Պոմպակայանի շահագործման ծրագիրն իրականացվել է Վարդենիկի գյուղապետարանի եւ ՀՀ գյուղնախարարության ՙԳյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի գրասենյակի՚ համագործակցության արդյունքում: Պոմպակայանի վերականգնման ծրագրի նախահաշվային արժեքը կազմել է 35  միլիոն դրամ, որի տաս տոկոսը ներդրել է Վարդենիկի գյուղապետարանը, մնացածը՝ ՙԳյուղական տարածքների զարգացման ծրագրի՚ գրասենյակը: Խորքային հորի վրա ԽՍՀՄ տարիներին կառուցված եւ շահագործված պոմպակայանը հիմնովին թալանվել է ԽՍՀՄ փլուզումից հետո, ինչի հետեւանքով Գեղարքունիքի մարզի ամենախոշոր գյուղական համայնքի խմելու եւ ոռոգման ջրի մատակարարումը մասամբ վատացել է որոշ  թաղամասերում եւ հողատարածքներում: Պոմպակայանի վերականգնման աշխատանքները տեւել են մոտ մեկ տարի եւ ավարտին հասցվել օրերս: Բարեբախտաբար, թալանից զերծ է մնացել ջրամատակարարման խողովակաշարը: Պոմպակայանի շահագործմամբ ոչ միայն ավելանում են Վարդենիկի խմելու ջրի պաշարները եւ բարելավվում է բնակչության ջրամատակարարումը, այլ նաեւ ոռոգելի է դառնում մոտ 200  հեկտար հողատարածք: Վերջերս Վարդենիկում տեղական բյուջեից ներդրված  7.4 միլիոն դրամի հաշվին իրականացվել է եւս մեկ կարեւոր ծրագիր՝ ձեռք է բերվել ավտոգրեյդեր, որը ամռանը ծառայելու է գյուղի ճանապարհների բարեկարգմանն ու հարթեցմանը, ձմռանը՝ դրանք ձնից մաքրելուն: Բացի այս հատկացումները՝ Վարդենիկի գյուղապետարանն այս տարի պատրաստ է ազատ միջոցներից ներդնել 100 միլիոն դրամ, որով գյուղում կասֆալտապատվեն  նոր ճանապարհներ, կանցկացվեն փողոցային լուսավորության նոր ցանցեր, ոռոգման մայր առուների վնասված հատվածներում կտեղադրվեն երկաթբետոնյա կիսախողովակներ, կիրականացվեն մանկապարտեզի եւ երաժշտական դպրոցի հիմնանորոգման աշխատանքներ եւ կենսական նշանակության այլ ծրագրեր:

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More