Մայիսի 24-ին ՄԱԿ-ի ՙՀամաշխարհային պարեն ծրագրի՚ ներկայացուցիչները եղան Գեղարքունիքի մարզի Սեւանի տարածաշրջանի Սեմյոնովկա գյուղում:
ՄԱԿ-ի ՙՀամաշխարհային պարեն ծրագրի՚ կողմից Հայաստանի բոլոր հանրակրթական դպրոցներում իրականացվում է ՙԴպրոցական սնունդ՚ ծրագիրը: ՙՀամաշխարհային պարեն ծրագիրը՚ Սեմյոնովկայի միջնակարգ դպրոցում ՙԴպրոցական սնունդ՚ ծրագրին զուգահեռ իրականացնում է նաեւ դպրոցի շենքի մասնակի վերանորոգման աշխատանքներ:
ՄԱԿ-ի ներկայացուցիչների այցի նպատակն էր՝ ոչ միայն հետեւել դպրոցական սննդի տրամադրման, ստեղծման եւ մատուցման աշխատանքներին, այլ նաեւ ստուգել Սեմյոնովկայի միջնակարգ դպրոցում իրականացվող շինանարության ընթացքը:
ՄԱԿ-ի ՙՀամաշխարհային պարեն ծրագրի՚ ներկայացուցչությունը Գեղարքունիքի մարզ էր ժամանել ծրագրի տարածաշրջանային տնօրեն Դալին Բելգազմի գլխավորությամբ: Պատվիրակությունը Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի ուղեկցությամբ շրջեց դպրոցում, որի մի մասնաշենքում իրականացվել են ներքին հարդարման աշխատանքներ: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի եւ վերլուծության բաժնի վարիչ Վարդուհի Մնացականյանի տեղեկացմամբ՝ ՄԱԿ-ի ՙՀամաշխարհային պարեն ծրագրի՚ կողմից տրամադրվել է շինանյութ, իսկ բանվորների աշխատավարձը հատուցվել է սննդի տեսքով: Վերջում Գեղարքունիքի մարզպետը եւ ՄԱԿ-ի ծրագրի տարածաշրջանային ղեկավարը քննարկեցին ու ամփոփեցին կատարված աշխատանքները եւ պայմանավորվածություն ձեռք բերեցին դպրոցի նորոգման հետագա աշխատանքների շարունակման շուրջ:
Անի Պողոսյան
0 comments:
Отправить комментарий