ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

пятница, 16 сентября 2011 г.

ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԳԵՂԱՄԱ ԱՇԽԱՐՀԸ ԱՐԴԵՆ ԻՆՆ ԱՄՍԱԿԱՆ Է

 Ուղիղ ինն ամիս առաջ՝ ապրիլի 16-ին geghamaashkharh.blogspot.com ինտերնետային հասցեով <<Գեղամա աշխարհ>>մարզային թերթը հասանելի դարձավ իր ընթերցողին ոչ միայն Գեղարքունիքի մարզում, այլեւ` Հայաստանի սահմաններում եւ  նրա սահմաններից դուրս:
 Գործունեության առաջին օրվանից առ այսօր կայքում տեղադրված նյութերի թիվը գերազանցում է 400-ը: <<Գեղամա աշխարհի>> նյութերը տարբեր են իրենց բովանդակային եւ կառուցվածքային տեսակով: Թերթի ինտերնետային էջը բաղկացած է վեց բաժիններից եւ տասնմեկ ենթաբաժիններից, որոնք ներառում են մեր մարզի հասարակական -քաղաքական անցուդարձը, համայնքային ու մարզային լրահոսը, գյուղատնտեսական եւ տնտեսական բնույթի վերլուծություններ: Մշակութային ենթաբաժինը, որն ամենաշատ թարմացվող բաժիններից է, ունի մարզական, կրթական եւ մշակութային անցուդարձն արձանագրող ենթաբաժիններ: Առանձին ու շաբաթական թարմացման է ենթարկվում <<Ֆիդայական շարժման արձագանքները>> խորագրով ենթաբաժինը, որն ամենաշատ ընթերցվող բաժիններից է ու ընթերցողների կողմից գնահատվում է ազգային արժեքները պահպանելու եւ լուսաբանելու բարձր առաքելության համար: <<Համայնքներ>> բաժնում անդրադարձ է արվում մարզի քաղաքային եւ գյուղական համայքների խնդիրներին, կյանքի որակի բարելավման աշխատանքներին: <<Մարդիկ>> բաժնում տեղ են գտնում մարզի նշանավոր, հայտնի ու անհայտ անձանց մասին ներկայացնող ակնարկները:
 Թերթի ինտերնետային տարբերակը թարմացվում է երկու օրը մեկ:
  <<Գեղամա աշխարհի>> այցելուների թիվը գնալով մեծանում է: Մենք ունենք արդեն մեր հիմնական լսարանն ու մշտական ընթերցողները: Մեր կայք այցելող բազմաթիվ երկրներին ավելացել են նաեւ Կորեան, Վիետնամը, Ֆինլանդիան եւ Հնդկաստանը: Ինչպես միշտ մեր թերթի այցելություների մեջ առաջատար են մնում Հայաստանը, Ռուսաստանի Դաշնությունը եւ ԱՄՆ-ն:
 Կայքն առաջնային դիրք է գրավում նաեւ <<Գուգլ>>, <<Յահու>> եւ <<Բինգ>> որոնողական համակարգերում, երբ Գեղարքունիքի մարզի վերաբերյալ ցանկացած որոնում են կատարում: <<Գեղամա աշխարհին>> մեծապես ընթերցում են նաեւ սոցիալական ցանցերում:
 Թերթի էջում նաեւ մի անկյուն է հատկացվել, ուր ամերօրյա թարմացումով ցուցադրվում է Գեղարքունիքի մարզի եղանակի տեսությունը, որի տվյալները տրամադրվում է<<ՄետեոԹիՎի>>ի կողմից:
 <<Գեղամա աշխարհ>> թերթի կայքը օրական ունենում է շուրջ 500 դիտում:
 -Մենք շնորհակալ ենք մեր այցելուներից եւ ընթերցողներից, մենք աշխատում ենք նրանց համար,-կարեւորում են թերթի աշխատակիցները:
Դեկտեմբերի առաջին տասնօրյակի դրությամբ կայքի դիտումների թիվը հատում է 16 հազարը:

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More