1. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՐՁԻԿՆԵՐ
Գործընկերուհիները զրուցում էին.
-Քաղցր ջան, երկու օր ինչու՞ գործի չեկար:
-Տանը պատահաբար վայր ընկա, ոտքս ու ողերս վնասվեցին, մի կերպ եմ շարժվում:
-Ընկնելուց ես, ի տարբերություն քեզ, լրիվ ապահով եմ, ինձ ոչինչ չի լինում:
-Ինչպե՞ս:
-Ընկնելու ժամանակ իմ անվտանգության բարձիկներն անմիջապես բացվում ու փրկում են ինձ ամեն տեսակ փորձանքից:
2. Ի՞ՆՉԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵՄ
-Այ անշնորհք, որդուն նախատեց մայրը,- օրը ճաշ է դառնում, իսկ դու մոռանում ես չորս քույրերիցդ որեւէ մեկին շնորհավորել:
-Ինչի՞ առթիվ պիտի շնորհավորեմ:
-Մայրության եւ գեղեցկության տոնի:
-Իրենք ոչ մայր են, ոչ էլ գեղեցիկ, ի՞նչը շնորհավորեմ:
3. ՉԵՂԱԾԻՑ ԼԱՎ ՉԷ՞…
- Անտոնի կինը թողել, գնացել է հոր տուն` լրիվ բաժանվելով ամուսնուց:
-Ի՞նչ է պատահել, կռվե՞լ են:
-Ոչ, կինն ասել է, թե իր ամուսինը տղամարդկությունից զուրկ է…
-Դրա խելքը տես, - զայրացավ հիսունի շեմն անցած, օրիորդը, - թող մնայիր, միասին յոլա գնայիք: Բա որ մեզ իսկի չկա, մենք ի՞նչ անենք: Դա գոնե չեղածից լավ չէ՞…
4. ՊԱԿԱ ՈՒՎԱԺԱՅՈՒ
Հաղթամարմին, քեֆը սազ Լյոխան տան մեջ բացել էր հերթական օրվա հայհոյանքի տոպրակն ու կես ռուսերեն- կես հայերենով ՙգոհարներ՚ էր շաղ տալիս կնոջ հասցեին: Նրա բոլոր բարեմասնություններն ու տոհմածառի տերեւները հիշելուց հետո հերթը հասավ զոքանչին:
-Յա տվայու մամու…
Հանկարծ Լյոխայի աչքերի մշուշը մի ակնթարթ ցրվեց, ու նա տեսավ ուղիղ իր դիմաց կանգնած զոքանչին:
-Պակա ուվաժայու, -իրեն անմիջապես ուղղեց Լյոխան:
0 comments:
Отправить комментарий