ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

понедельник, 8 августа 2011 г.

ՆՈՐ ՍՔԱՆՉԵԼԻՔԸ՝ ՍԱՐՈՒԽԱՆԻ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ԵԿԵՂԵՑԻՆ


 2007 թվականից Սարուխան գյուղում սկսվել եւ ընթանում են Սուրբ Աստվածածին նորակառույց եկեղեցու շինարարական աշխատանքները: Այն կառուցվում է Սարուխան գյուղի բնակիչ, գործարար Արայիկ Ավետիսյանի անձնական ներդրումների հաշվին, որոնք կազմում են ավելի քան 1.5 միլիոն ԱՄՆ դոլար: Այս պահին արդեն հավաքվում է եկեղեցու գմբեթը: Ինչպես տեղեկացրեց շինարարության վարպետ եւ ղեկավար Աշոտ Կիրեղյանը՝ 2007 թվականին կատարվել է եկեղեցու հիմնարկեքը եւ կառուցվել հիմքը, իսկ 2008 թվականից սկսվել են բուն շինարարական աշխատանքները: Եկեղեցին կառուցվում է երեւանաբնակ Ստեփան Նալբանդյանի ճարտարապետությամբ: Այն ունենալու է 15 մետր լայնություն, 20 մետր երկարություն եւ 24 մետր բարձրւթյուն՝ առանց  խաչի: Սարուխանի Սուրբ Աստվածածինը լինելու է սրբատաշ, տուֆակերտ, քանդակազարդ, քարե կամարներով, քառանավ, գմբեթավոր եկեղեցի: Այն նման է լինելու 9-10-րդ դարերի հայկական եկեղեցաշինության ճարտարապետական ոճին: Այն կարող է հիշեցնել Վահրամաբերդը կամ Անի մայրաքաղաքում կառուցված մի շարք եկեղեցիներ: Սուրբ Աստվածածինը չորս տարի շարունակ ավագ վարպետի հետ մեկտեղ վեր են բարձրացնում քարագործ վարպետներ Անդրանիկ Կիրեղյանը, Վահան Մալոյանը, Հակոբ Վահանյանը, Գեւորգ Խաչատրյանը, Արթուր Սարգսյանը: Շիրակցի քարագործ  վարպետների կողքին չորս տարի շարունակ աշխատել եւ աշխատում են տեղացի 12 բանվորներ: Աշոտ Կիրեղյանը նշեց, որ այս պահի դրությամբ աշխատանքները մոտ 85 տոկսով հասցված են ավարտի, եւ մինչեւ տարեվերջ  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից կլինի  Խաչօրհնեքի արարողությունը: Իսկ եկող տարվա ընթացքում եկեղեցու շրջապատում կկատարվեն բարեկարգման եւ կանաչապատման  աշխատանքներ:

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More