ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

понедельник, 28 ноября 2011 г.

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ


 ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության ՙԿրթական ծրագրերի կենտրոն՚ ԾԻԳ-ը ՙԿրթության որակ եւ համապատասխանություն՚ երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում  Գեղարքունիքի մարզում իրականացնում է ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ: 
 Ատեստավորման են ենթակա հանրապետության բոլոր ուսուցիչները: Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունից` ծրագիրը շարունակական է եւ տեւելու է  5 տարի: Յուրաքանչյուր տարում վերապատրաստվելու է ուսուցիչների 20 տոկոսը:
Դասընթացներ իրականացնող երաշխավորված կազմակերպությունները Գեղարքունիքի մարզում  երկուսն են` ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության ՙԿրթության ազգային ինստիտուտ՚ ՓԲԸ եւ ՙԿրթություն առանց սահմանների՚ կազմակերպությունը: Այդ կազմակերպություններին տրամադրվել են դրամաշնորհներ` վերապատրաստումների կազմակերպման համար: Գեղարքունիքի մարզի ուսուցիչների ցանկերը կազմակերպությունները ստացել են Կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչությունից: Առաջին փուլում ուսուցիչների վերապատրաստումներն ըստ մասնագիտությունների եւ առարկաների սկսվել են  2011թ. օգոստոսից եւ ընթանում եմ երեք փուլով:  Առաջին ենթափուլն արդեն ավարտվել է, երկրորդը դեռ ընթացքի մեջ է, իսկ երրորդը չի սկսվել: 
Վերապատրաստում անցած ուսուցիչներին տրվել եւ տրվում են վկայականներ, որոնք ունեն վավերականության վեց ամիս ժամկետ, որի ընթացքում ուսուցիչը պետք է ատեստավորվի, իսկ եթե ոչ, ապա վկայականի ուժը կորցրած կհամարվի, եւ ուսուցիչը ստիպված կլինի կրկին վերապատրաստվել, բայց այս անգամ` մայրաքաղաքում:
 Յուրաքանչյուր կազմակերպություն դասընթացներն ըստ առարկաների անցկացնում  է մարզի Գավառ, Մարտունի եւ Սեւան քաղաքների դպրոցներում: Իսկ ֆիզկուլտուրա, երգեցողություն, կերպարվեստ առարկաների գծով ուսուցիչները վերապատրաստվում են մայրաքաղաքում:
Հասմիկ Գրիգորյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More