ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

пятница, 3 февраля 2012 г.

Մարտունի գետի վրա կառուցվում են կարճապատնեշներ

Հունվարից մեկնարկել են Մարտունի գետի վրա կարճապատնեշների կառուցման աշխատանքները: Ինչպես տեղեկացրեց շինարարական աշխատանքներն իրականացնող «Արփա-Սեւան» ԲԲԸ շինտեղամասի պետ Բենիկ Ավետիսյանը, կարճապատնեշների կառուցումը կանխելու է գարնանային վարարումների ընթացքում գետի հունի քանդումը եւ գետեզրյա ճանապարհների հետագա  փլուզումները Մյասնիկյան-Նարեկացի փողոցների հատվածում: Ծրագրով նախատեսված է կառուցել 40 կարճապատնեշ: Յուրաքանչյուր կարճապատնեշի երկարությունը 14 մետր է: Փետրվարի 2-ի դրությամբ արդեն կառուցվել է 10 կաղապարամած, իսկ բետոնապատման աշխատանքները կսկսվեն առաջիկա օրերին: Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտել մինչեւ ապրիլի կեսերը, երբ սկսվում են Մարտունի գետի առաջին վարարումները: Սակայն շինարարները հավաստիացնում են, որ աշխատանքները կկարողանան ավարտվել  նախատեսված ժամկետից շուտ` մարտի երրորդ տասնօրյակում: Աշխատանքների իրականացումը պատվիրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը:

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More