ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

пятница, 3 февраля 2012 г.

Գեղարքունիքում հրդեհի դեպքերը նվազել են


Հայաստանի փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունը նախօրեին Գեղարքունիքի մարզպետարանում հաշվետվությամբ ամփոփել է վարչության 2011 թվականի գործունեությունը: Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության կողմից  2011 թվականի ընթացքում կատարած հիմնական աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը ներկայացրել է մարզային փրկարար վարչության պետ Մարտին Բարսեղյանը: Ըստ ներկայացվածի` վարչության գործունեությունն ուղղված է եղել քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործմանը եւ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության խնդիրների իրականացմանը: Հաշվետու ժամանակահատվածում վարչության ստորաբաժանումների կողմից արտակարգ դեպքերի վերացման համար իրականացվել է 219  ելք, որից 192-ը հրշեջ փրկարար ջոկատի, իսկ 27-ը` փրկարարական ջոկատի կողմից:  Գրանցված  212 արտակարգ դեպքերից  զոհվել  է 31 մարդ, մարմնական վնասվածք է ստացել 30-ը: Գրանցված դեպքերից 153-ը տեխնածին են, 7-ը` տարերային, 53-ը` սոցիալ-կենցաղային:
 2010 թվականի համեմատ 2011 թվականին հրդեհների քանակի նվազում է արձանագրվել:   2011 թվականի ընթացքում գրանցված արտակարգ դեպքերը նվազել են 91-ով, զոհերի թիվը` աճել 3-ով, իսկ վիրավորներինը` 15-ով: Զեկուցողն  անդրադարձել է  նաեւ   օպերատիվ-տակտիկական եւ ընդհանուր պատրաստության, արտակարգ իրավիճակների կանխման եւ հետեւանքների վերացման, քաղաքացիական պաշտպանության, փրկարարարական ուժերի պատրաստականության բարձրացման, իրավական եւ օրենսդրական բազայի կատարելագործման, ուսումնասիրությունների եւ ստուգումների, կառավարման կապի եւ ազդարարման համակարգի կատարելագործման, զորահավաքային պատրաստության, կադրերի ընտրության եւ տեղաբաշխման, պլանների, ծրագրերի եւ հաշվետվությունների մշակման, նյութատեխնիկական եւ ֆինանսատնտեսագիտական ապահովման ուղղությամբ մարզային փրկարարական վարչության կողմից իրականացված աշխատանքներին: Հաշվետու ժամանակահատվածում  իրենց կատարած աշխատանքներով հատկապես  աչքի են  ընկել փրկարար  վարչության Սեւանի եւ Ճամբարակի ստորաբաժանումները:
Բարսեղյանն նշել է, որ Գեղարքունիքի մարզի փրկարարների70 տոկոսն է ապահովված հանդերձանքով, իսկ մյուս 30 տոկոսը համազգեստ չունի: Վարդենիսի եւ Մարտունու փրկարարական ջոկատների շենքերը գտնվում են վթարային վիճակում: Գեղարքունիքի մարզի ՀՓՋ-ն ունի մոտ 15 տեխնիկա, որից 14-ը խորհրդային ժամանակներից են  ժառանգվել եւ թարմացման կարիք ունեն:
Պետանվտանգության ազգային կենտրոնի Գեղարքունիքի մարզային տեսչության պետ Ոսկան Գաբրիելյանի կողմից ներկայացրած տարեկան հաշվետվությունում նշվել է, որ Գեղարքունիքի մարզում գոյություն ունի 450 վտանգավոր արտադրական օբյեկտ, որի 80 տոկոսն է փորձաքննության ենթարկվել:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրեն Աշոտ Պետրոսյանը բոլորի ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ  շարունակվում է լողամիջոցների անօրինական օգտագործումը: 2010 թվականին գրանցվել է ընդամենը 59 լողամիջոց, իսկ 2011 թվականին` 89, այնինչ դրանց թիվը իրականում մի քանի անգամ ավելի է:
Առաջարկվել է նաեւ «Հայպետհիդրոմետ» ծառայության համակարգում կադրային փոփոխություններ կատարել:  Առաջ քաշված խնդիրները ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչների կողմից կբարձրացվի նախարարության առաջիկա կոլեգիայի նիստի ընթացքում:  
Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանն ընդգծել է, որ աշխատանքները մարզային փրկարարական վարչության կողմից կատարվել են բարեխղճորեն եւ 2011 թվականին փրկարարական աշխատանքների իրականացման դեպքերում բողոքներ եւ լուրջ խնդիրներ չեն եղել:  Մարզպետը Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության տարեկան  աշխատանքները գնահատել է բավարար եւ հույս հայտնել, որ առկա թերությունները 2012 թվականին կշտկվեն:
Հասմիկ Գրիգորյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More