2015 թվականի մարտի մեկի դրությամբ Գեղարքունիքի մարզում տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման միջին ցուցանիշը 95.59 տոկոս է, կամ պլանային 202 միլիոն 457 հազար 700 դրամի դիմաց հավաքագրվել է 194 միլիոն 211 հազար 400 դրամ: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանը` ըստ տարածաշրջանների պատկերն հետեւյալն է. Վարդենիսի տարածաշրջան` 45.1, Գավառի տարածաշրջան 100, Ճամբարակի տարածաշրջան` 86, Մարտունու տարածաշրջան` 149.9 եւ Սեւանի տարածաշրջան` 82.4 տոկոս: Գեղարքունիքի մարզում սեփական եկամուտները բարձր են հավաքագրել Վարդենիս քաղաքը` 109.3, Լուսակունքը` 125.6, Գեղամաբակը` 119.7, Տորֆավանը` 100.1, Ծովակը` 90.6, Գավառ քաղաքը` 95.7, Լճափը` 108.2, Կարմիրգյուղը` 113.6, Գանձակը` 124.6, Սարուխանը` 112.2, Լանջաղբյուրը` 115.6, Նորատուսը` 105.8, Թթուջուրը` 185.8, Դրախտիկը` 108.8, Շորժան` 177.3, Ծակքարը` 111.2, Արծվանիստը` 111.1, Զոլաքարը` 211.8, Աստղաձորը` 132, Վարդաձորը` 272.1, Ներքին Գետաշենը` 129.8, Վարդենիկը` 211.4, Երանոսըª 416.9, Ձորագյուղը` 271.9, Լիճքը` 117.9, Նորաշենը եւ Գեղամաբակը` 160.8, Ծաղկունքը` 156.7, Լճաշենը` 166.3 տոկոս: Այս ցուցանիշներին զուգահեռª մարզում առկա են նաեւ ցածր ցուցանիշներ հավաքագրած համայնքներ. Տրետուք` 9.7, Սոթք` 6, Արեգունի` 2.4, Դարանակ` 7.1, Շատջրեք` 0.1, Ազատ` 0, Ծափաթաղ` 18.7, Մաքենիս` 25.8, Ախպրաձոր` 23.7, Կուտական` 21.7, Բերդկունք` 5.7, Ծաղկաշեն` 51.2, Ծովազարդ` 58.4, Կալավան` 0, Արտանիշ` 34.3, գյուղ Մարտունի` 23.9, Վահան` 23.7, Ձորավանք` 38.2, Ծովինար` 62, Ծովասար` 66.7, Դդմաշեն` 32.7, Սեմյոնովկա` 35.9, Չկալովկա` 51.1, Վարսեր` 68.2 տոկոս:
Հասմիկ Գրիգորյան
0 comments:
Отправить комментарий