Գավառի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետի եւ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի ուսանողները դեկան Համլետ Ղաջոյանի գլխավորությամբ ապրիլի 28-ին ուղեւորվեցին Ծիծեռնակաբերդ` մասնակցելու Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակի շուրջ դրված ծաղիկների վերամշակման աշխատանքներին:
Ինչպես տեղեկացրեց Գավառի պետական համալսարանի հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Պապին Մուրադյանը, ուսանողները մշակել են ծաղիկները` Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այգու համար պարարտանյութ ստանալու նպատակով, իսկ ծաղկի թերթիկները հատուկ պայմաններում չորանալուց հետո վերածվում են վերամշակված թղթի` Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրներին ուղղված շնորհակալագրերի և հուշաթերթիկների համար:Ուսանողները հանդիպեցին Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանին: Դեմոյանը ողջունեց ԳՊՀ ուսանողների նախաձեռնությունը և հանդես եկավ համալսարանում ցեղասպանության վերաբերյալ դասախոսություններ կարդալու և շարժական ցուցադրություն կազմակերպելու առաջարկով:
0 comments:
Отправить комментарий