Գեղարքունիքի մարզային գրադարանում անցկացվեց միջոցառում <<Ազգային գրադարանային շաբաթվա>> շրջանակներում: Միջոցառումը կազմակերպվել էր Գեղարքունիքի մարզային գրադարանի, Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի Գավառի մասնաճյուղի համատեղ ջանքերով: Միջոցառումն անցկացվեց <<Միջազգային իրավական կառույցները, խոշոր տերությունների շահերն ու Հայոց Ցեղասպանությունը>> թեմայի շրջանակներում:
Բացման խոսքով հանդես եկավ գրադարանի ֆոնդերի պահպանման բաժնի վարիչ Մանուշ Միքայելյանը: Նա նշեց, որ Մարդկության մեջ առկա եւ ակնկալվող փոփոխություններում ու իրադարձություններում ոչինչ հենց այնպես չի կատարվում, ինչի արդյունքում այսօր միջազգային մակարդակով աշխուժացել է Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման քաղաքականությունը:
Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի Գավառի մասնաճյուղի իրավաբանական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողներ Սոնյա Գրիգորյանը, Գեղեցկուհի Մրտեյանն ու Հովհաննես Ռափյանն իրենց զեկույցներում անդրադարձան Ցեղասպանությունը ճանաչած ու դատապարտած երկրներին, Հայ-թուրքական հարաբերություններում հայ դիվանագիտության առաջխաղացմանը, ՙՑեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ դրա համար պատժի մասին՚ ՄԱԿ-ի կոնվենցիային եւ այլն: Մեծ Եղեռնին վերաբերող գրադարանի նոր ստացված գրականությունը մանրամասնորեն ներկայացվեց պատմաբան Սամվել Աղլամազյանի կողմից: Իսկ
Եղեռն տեսած մեր հայրենակիցների թողած անփոխարինելի հիշողություներով ներկաների հետ կիսվեց Գավառի երկրագիտական թանգարանի ավագ գիտաշխատող Հասմիկ Հովեյանը:
Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին ճշմարտությունը բարձրաձայնող փաստավավերագրական նյութեր եւ գրքային ցուցահանդես:
ՙԱյդօրինակ հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն, եւ Ցեղասպանություն իրագործած յուրաքանչյուր պետություն հատուկ իրավական պատասխանատվություն է կրելու,անկախ ամեն ինչից ու անցնող ժամանակների իրադարձություններից՚, -իր խոսքում նշեց Գեղարքունիքի մարզային գրադարանի տնօրեն Անուշ Մարտիրոսյանը:
Հասմիկ Գրիգորյան
0 comments:
Отправить комментарий