ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

четверг, 30 июня 2011 г.

ՙԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ՚ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԸ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՈՒՄ


 Գեղարքունիքի մարզի համայնքներում հունիսի 1-ից 12-ն ընկած ժամանակահատվածում անցկացվեցին ՀՀ նախագահի մրցանակի համար ՙԼավագույն մարզական ընտանիք՚ մրցույթի առաջին՝ տարածքային  փուլի մրցումները: Մրցումներին մասնակցեց 93 ընտանիք, որոնցից  20-ը ներկայացրել են Վարդենիսի, 18-ը՝ Մարտունու, 18-ը՝ Գավառի, 18-ը՝ Սեւանի եւ 19-ը՝ Ճամբարակի տարածաշրջանների համայնքները: Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունից՝ մրցումներն անցկացվեցին երեք փուլով: 
Առաջին տարիքային խմբում հաղթողներ ճանաչվեցին. Գավառի տարածաշրջանը ներկայացնող Կարո Սիրունյանի, Գնել Թորոյանի, Գագիկ Բադեյանի, Մարտունու տարածաշրջանը ներկայացնող Արտաշես Կիրակոսյանի, Սմբատ Բզնունու, Տիգրան Երանոսյանի, Սեւանի տարածաշրջանը ներկայացնող Վարուժան Գեւորգյանի, Վրույր Այվազյանի, Հովիկ Սիմոնյանի, Ճամբարակ տարածաշրջանը ներկայացնող Ռոբերտ Օհանյանի, Հակոբ Ղլեչյանի, Գրիգոր Հայրապետյանի եւ Վարդենիսի տարածաշրջանը ներկայացնող Արմեն Սիմոնյանի, Մանվել Մկրտչյանի, Համլետ Շվոյանի ընտանիքները: Երկրորդ տարիքային խմբում հաղթողներ ճանաչվեցին.՝  Գավառի տարածաշրջանից՝ Հակոբ Գասպարյանի, Արմեն Ամիրյանի, Արթուր Զախարյանի, Մարտունուց՝ Կամո Մոսոյանի, Էդգար Գաբրիելյանի, Արա Մելքումյանի, Սեւանից՝ Վալերիկ Նիկողոսյանի, Գեւորգ Գեւորգյանի,  Խաչիկ Թորոսյանի, Ճամբարակից՝  Արմեն Դանիելյանի, Արթուր Վիրաբյանի, Մհեր Թորոսյանի, Վարդենիսից՝  Արամայիս Հովհաննիսյանի, Սմբատ Ասատրյանի, Ստեփան Դավթյանի ընտանիքները, իսկ վերջին տարիքային խմբում՝ Գավառից՝ Գեղամ Վարդանյանի, Նորայր Քալաշյանի, Սամվել Գրիգորյանի, Մարտունուց՝ Գեւորգ Վարդանյանի, Հովհաննես Գրիգորյանի, Էդգար Թադեւոսյանի, Սեւանից՝ Գեւորգ Հայրապետյանի, Գագիկ Բաբայանի, Կարեն Հովհաննիսյանի, Ճամբարակից՝ Բորիս Հովհաննիսյանի,  Խաչիկ Դանիելյանի, Սամվել Ունումյանի եւ Վարդենիսից՝ Ալբերտ Մանուկյանի, Մխիթար Մարտիրոսյանի, Վիկտոր Սիմոնյանի ընտանիքները:
 Յուրաքանչյուր տարիքային խմբում 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերը գրաված  մարդկանց ընտանիքները կմասնակցեն մարզային փուլի մրցումներին, որը տեղի կունենա հունիսի 25-27-ին, Լճաշենի մարզադաշտում: Մարզային փուլում յուրաքանչյուր տարիքային խմբում հանդես կգան 15 մարզական ընտանիք եւ երեք տարիքային խմբերում 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերը գրաված ընտանիքները կմասնակցեն հանրապետական փուլի մրցումներին:

Հասմիկ Գրիգորյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More