ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

четверг, 30 июня 2011 г.

ԳԵՂԱՐՔՈՒՆՅԱՑ ԹԵՄԻ ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԸ ՍՏԱՑԱՆ ԱՌԱՋԻՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԸ

 Գեղարքունյաց թեմի նախաձեռնությամբ բացված Գավառի համայնքային սոցիալական կենտրոնը գործում է  2010 թվականի նոյեմբերից: Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս Եպիսկոպոս Հովհաննիսյանի հավաստմամբ` 2004 թվականից թեմի նախկին առաջնորդ Դերենիկ Վարդապետի նախաձեռնությամբ եւ ամերիկաբնակ Այլանճյան ընտանիքի ֆինանսավորմամբ գնվել է նախկին սարքաշինական գործարանի վարչական շենքը՝ կրթական կենտրոն հիմնելու նպատակով: Սկսած այդ ժամանակներից` սկիզբ են առել կառույցի վերանորոգման աշխատանքները:
Վերանորոգման աշխատանքներում իր ներդրումն է ունեցել Սան Ֆրանցիսկոյի հայկական ծուխը, որի ներկայացուցիչը հաճախ է այցելում Գավառ եւ նվիրատվություն տալիս Գավառի Ս. Աստվածամայր եկեղեցուն: Այսօր արդեն համայնքային սոցիալական կենտրոնը շեն վիճակում է, ուր հաճախում են Գավառ քաղաքի եւ Գանձակ գյուղի սոցիալապես խոցելի խմբերի շուրջ 8 տասնյակի հասնող 10-ից 14 տարեկան երեխաներ:
Համայնքային սոցիալական կենտրոնում սաները մասնակցում են  գորգագործության, ձեռագործության, ուլունքագործության, անգլերենի եւ համակարգչային հմտությունների ուսուցման դասընթացներին: Սեպտեմբերին կազմակերպվող դասընթացներին կավելանան նաեւ նկարչության եւ ավիամոդելիզմի խմբակները:
Համայնքային սոցիալական կենտրոնի բոլոր սաներն էլ ստանում են քրիստոնեական կրթություն եւ դաստիարակություն:
 Ինչպես տեղեկացանք համայնքային սոցիալական կենտրոնի աշխատակից Հասմիկ Սեթաղյանից` օրերս համակարգչային խմբակների սաները ստացել են ՙՀամակարգչային գրագիտության եռամսյա դասընթացների՚ մասնակցության վկայական:  Համայնքային սոցիալական կենտրոնում գործում է 5 համակարգչային խմբակ, որտեղ սովորողների թիվը գերազանցում է վաթսունը: Սովորողները պարապմունքների ընթացքում ծանոթացել եւ հմտորեն տիրապետում են WINDOWS XP եւ MS ծրագրերին:
Գեղարքունյաց թեմի համայնքային սոցիալական կենտրոնին իրենց ֆինանսական աջակցությունն են բերում ՙՀամաշխարհային եկեղեցիների կլոր սեղան՚ միջազգային կազմակերպությունը, Սան-Ֆրանցիսկոյի հայկական ծուխը, Վորլդ Վիժն կազմակերպությունը:
Անի Պողոսյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More