ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

среда, 8 июня 2011 г.

ԼՃԱՓ ՋՈԿԱՏԻ ՄԱՐՏԱԿԱՆ ՈՒՂԻՆ


  Լճափ ջոկատը սկսվեց կազմավորվել 1993 թվականի մայիս-դեկտեմբեր ամսից, երբ արդեն Ղարաբաղում գործում էին մի քանի ջոկատներ: Ջոկատը կազմավորվեց Լեւոն Գեւորգյանի, Մագել Գեւորգյանի, Վալտեր Գեւորգյանի, Հայկ Սիմոնյանի, Կարլեն Հովհաննիսյանի, Գնել Գեւորգյանի ջանքերով, որոնք արդեն մասնակցել էին ռազմական գործողությունների ուրիշ ջոկատների հետ: Ջոկատի հիմնական կորիզը կազմում էին լճափցիները: Ջոկատի կազմում կային նաեւ Արծվաքար, Ծովազարդ, Հայրավանք, Բերդկունք գյուղի տղաներ, ընդհանուր թվով՝  48 ազատամարտիկ:
Ջոկատը Լճափ գյուղից մարտական դիրքեր մեկնեց 1993 թվականի դեկտեմբերի 2-ին: Դեկտեմբերի 4-ից ջոկատը սկսեց դիրքավորվել Կիզիլ Կինգիրլի եւ Բոյախմեդլու գյուղերի պաշտպանական դիրքերում: Մի քանի օր դեռ չէր անցել, եւ տղաները նոր-նոր էին ծանոթացել զենքի եւ հրետանու հետ, երբ դեկտեմբերի 27-ին սկսվեց ահռելի լայնածավալ հարձակումը ադրբեջանցիների կողմից: Ջոկատը անցավ պաշտպանության 17 ժամ, որից հետո, բաժանվելով երկու խմբի, անցավ գրոհի: Ջոկատի մի մասը, միանալով Ասկերանի գնդին, մյուսը՝ Ղարաբաղի հատուկ ջոկատին` շարժվելով անցան Բոյախմեդլու, Փափրավենդ, Սոֆլլու գյուղերով: Հակառակորդը, հետո նահանջելով, թողեց մեծ քանակությամբ զոհեր եւ վիրավորներ, որոնց մեծամասնությունը կազմում էին աֆղան մոջահեդները: ՙԼճափ՚ ջոկատի տղաները, լինելով տարբեր ջոկատներում, ցուցաբերել են խիզախություն եւ քաջություն: Ջոկատի տղաներից Հայկ Շահբազյանը, Գնել Գեւորգյանը, Մագել Գեւորգյանը, Արայիկ Առաքելյանը Ղարաբաղի հետախուզական ջոկատի հետ միասին մասնակցում էին հետախուզական գործողությունների: Ջոկատի մի խումբ մարտիկներ մասնակցում էին գրավված գյուղերի մաքրմանը ադրբեջանցի մնացած զինվորներից: Հունվարի 6-ի կռիվներում ջոկատը տվեց զոհեր ու վիրավորներ, որոնց մարտադաշտից դուրս բերելու համար տղաներից մի քանիսն անցան պաշտպանության, իսկ մյուսները դուրս  բերեցին դիակները  դեպի պաշտպանողական դիրքեր: Զոհվածներին դուրս բերելու համար արիություն ցուցաբերեցին Վալտեր Գեւորգյանը, Գնել Գեւորգյանը, Գուրգեն Բաղդասարյանը, Շավարշ Մանուկյանը, Հայկ Սիմոնյանը, Մագել Գեւորգյանը, Լեւոն Գեւորգյանը, Մարտին Սուքիասյանը, Վլադիմիր Մելքոնյանը, Արայիկ Առաքելյանը եւ մյուսները: Զոհվածներին տեղափոխեցին Հայաստան, իսկ ջոկատը մնաց դիրքերում մինչեւ 1994 թվականի մարտի 15-ը: Ջոկատը Հայաստան մեկնելուց թողեց մեծ հարգանք ու պատիվ Ղարաբաղի տարածքում: Ջոկատի տղաներից շատերը հետագայում նորից մեկնեցին պաշտպանական դիրքեր: Քալբաջար մեկնեցին Լեւոն Գեւորգյանը, Մագել Գեւորգյանը, Միշա Դավեյանը: Ղարաբաղի տարածք մեկնեցին ջոկատի տղաներից մի քանիսը: Արցախյան ազատամարտում ՙԼճափը՚ տվեց 3 զոհ՝ Գեւորգյան Հենրիկ Արմենակի, Ումրշատյան Ավետիք Ռաֆիկի, Սարգսյան Վաղինակ Պավլոյի: Մարտական գործողությունների ընթացքում ՙԼճափը՚ տվեց 3 վիրավոր՝ Սարգսյան Խաչատուր Միսակի, Մխեյան Տիգրան Փայլակի, Մարգարյան Մանուկ Աղվանի:
ՙԼճափ՚ ջոկատի կազմում ընդգրկվել է 48 կամավոր մարտիկ, որոնք են՝ Գեւորգյան Լյովա Ցոլակի, Գեւորգյան Մագել Հայկի, Գեւորգյան Գնել Ռուբենի, Սիմոնյան Հայկ Անդրանիկի, Պողոսյան Զոհրակ Աղվանի, Մելքոնյան Վլադիմիր Դավթի, Շահբազյան Հայկ Ռաֆիկի, Դավթյան Միշա Հայրապետի, Գեւորգյան Վալտեր Հմայակի, Գեւորգյան Վահագն Վաչիկի, Հովսեփյան Զալիբեկ Ցոլակի, Սիմոնյան Սուրեն Մելիքի, Բաղդասարյան Գուրգեն Լիպարիտի, Գեւորգյան Դմիտրի Հմայակի, Հարությունյան Աշոտ Հայկազի, Մխեյան Տիգրան Փայլակի, Անտոնյան Մնացական Աբրահամի, Գեւորգյան Ավետիք Գարուշի, Ումրշատյան Միսակ Բորիկի, Վարդանյան Աղաբեկ Սարիբեկի, Մխեյան Մյասնիկ Հայկազի, Հարությունյան Գագիկ Ղահրամանի, Սաքեյան Հրաչիկ Էմանուելի, Ասոյան Ռադիկ Ավետիքի, Ավետիսյան Կարեն Գուրգենի, Հակոբյան Մարատ Գավլովսկու, Շհոյան Արկադի Ռուբենի, Երոյան Եղիազար Ժորայի, Հովսեփյան Հայկ Գրիշայի, Գեւորգյան Արման Լյովայի, Բադոյան Հակոբ Վահրամի, Պետրոսյան Ալիկ Գառնիկի, Հովհաննիսյան Խաչատուր Սպարտակի, Սարուխանյան Ահարոն Հայկի, Մարգարյան Մանուկ Աղվանի, Թադեւոսյան Մանվել Հրաչիկի, Սարգսյան Խաչատուր Միսակի, Մանուկյան Աշոտ Սոսինի, Մանուկյան Ֆրեդ Գուրգենի, Սիմոնյան Ռաֆիկ Միշայի, Թարխանյան Գառնիկ Անուշավանի, Ստեփանյան Արամ Ալբերտի, Առաքելյան Արայիկ Մայիսի, Սուքիասյան Մարտիկ Գարեգինի, Նաջարյան Արմեն Բաբկենի: Ջոկատի անդամները տարբեր ժամանակներում արժանացել են կառավարական պարգեւների ու պատվոգրերի:

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More