ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

понедельник, 8 августа 2011 г.

ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼՆ ԷԼ ՆՎԱՃՈՒՄ Է


 Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանն ընդունեց Գավառ քաղաքի քիք-բոքսինգի մարզական ակումբի սան Նարեկ  Խաչիկյանին եւ ՙՕրիենտալ՚ համահայկական ֆեդերացիայի նախագահ, քիք-բոքսինգ մարզաձեւի մարզիչ Դերենիկ Հակոբյանին:  Նարեկ  Խաչիկյանը վերջերս մասնակցել է Ուկրաինայի Թեոդոսիա քաղաքում   կայացած քիք-բոքսինգի 2011 թվականի աշխարհի մանկապատանեկան գավաթի առաջնությանը եւ 32 կգ քաշային կարգում գրավել  երրորդ տեղը՝ արժանանալով բրոնզե մեդալի: Առաջնությանը մասնակցում էին աշխարհի 24 երկիր՝ 800 մարզիկներով: Հայաստանը տարբեր քաշային կարգերում ներկայացնում էին երեք մասնակից Ղարաբաղից, Գավառից եւ Էջմիածնից:
Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը  շնորհավորեց մարզչին ու մարզիկին  եւ հորդորեց Նարեկին՝ հաջորդ մրցումներում միայն ոսկե մեդալներ նվաճել:
 Նարեկ   Խաչիկյանը  սովորում է Սարուխանի թիվ 3  միջնակարգ դպրոցում: Մարզվում  է Հացառատի քիք-բոքսինգի ակումբում: Քիք-բոքսինգի մարզաձեւով Նարեկը լրջորեն զբաղվում է երեք տարի: 12 տարեկան տղան  արդեն հասցրել է ունենալ մարզական լուրջ կենսագրություն: Նա 2010 թվականին Մոսկվայում կայացած քիք-բոքսինգի SAFE  FIGHT առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել, իսկ սեպտեմբերին պատրաստվում է մասնակցել Անապայում կայանալիք ՙԱդամանդի գավաթի առաջնությանը՚:
 Մարզիչ Դերենիկ Հակոբյանը Թեոդոսիայում կայացած մրցումների ընթացքում  մասնակցել է միջազգային Կոմատ կարատեի սեմինարներին, հանձնել քննություն եւ ստացել ՙՍեւ գոտի երրորդ դան՚ որակավորում:
 Մարզիկի ու մարզչի` մրցավայր մեկնելու  հարցերում իր աջակցությունն է ցուցաբերել Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը:
Հասմիկ Գրիգորյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More