ՀՀ վիճակագրության ազգային ծառայության Գեղարքունիքի մարզային գործակալությունում զբոսաշրջության ծավալների շուրջ վերջերս կատարվել է փորձագիտական գնահատում: Ինչպես տեղեկացրեց ՀՀ ազգային վիճակագրության ծառայության Գեղարքունիքի մարզային գործակալության պետ Հակոբ Բադալյանը` զբոսաշրջության ոլորտում Գեղարքունիքի մարզը մոտավոր գնահատումներով ունեցել է ավելի քան 550 հազար զբոսաշրջիկ, որոնց հիմնական մասը հանգստացել են Սեւանի ափին, իսկ փոքր մասը` այցելել գյուղեր: Բացի Սեւանա լճի ափին հանգստանալը՝ օտարերկրացիները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում նաեւ Գեղարքունիքի մարզի պատմամշակութային կոթողների նկատմամբ: Գյուղական տուրիզմը շարունակում է զարգացում ապրել Շորժա, Փամբակ, Հայրավանք, Արտանիշ, Գեղամասար, Դարանակ, Արեգունի, Ավազան, Լճափ, Նորատուս, Ծովազարդ, Չկալովկա, Նորաշեն, Ծովագյուղ, Ծափաթաղ, Դրախտիկ համայնքներում: Օտարերկրյա հովեկների նկատելի մասը եղել են ռուսներ, պարսիկներ, ուկրաինացիներ, բելառուսներ, վրացիներ, Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիներ, ֆրանսիացիներ, արաբներ:
Նույն աբյուրի հավաստմամբ` զբոսաշրջության ոլորտում այս տարվա յոթուկես ամիսների դրությամբ մուտք է եղել մոտ 8 միլիարդ 400 միլիոն դրամի շահույթ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3-5 տոկոսով: Հովեկների ակտիվ հոսքը պայմանավորված է նաեւ հուլիս-օգոստոսյան օդի տաք ջերմաստիճանով եւ սակավ տեղումներով: Զբոսաշրջիկների հոսքը կարող էր եւ սպասվածից ավելին լինել, եթե Սեւանա լճի ջրի բարձրացման հետեւանքով չջրածածկվեին մի շարք հանրահայտ լողափեր ու հանգստյան գոտիներ եւ հանգրվաններ, հյուրանոցային շինություններ: Այս ուղղությամբ առավել տուժել է Շորժա համայնքը:
Հատկապես ամռան ամիսներին ակտիվ դրսեւորումներ ունեցող հովեկների հոսքը մարզի տարածքում կշարունակվի եւս մեկ ամիս:
Հասմիկ Գրիգորյան
0 comments:
Отправить комментарий