ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

пятница, 13 апреля 2012 г.

ՀԱՐԱՏԵՎ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ


1988 թվականից Հայաստանում մարտի 20-ը համարվում է Ֆրանկոֆոնիայի օր: Մեր պետությունում ֆրանսերեն լեզվի եւ ֆրանսիական համընդհանուր արժեքների ամրագրման գործում մեծ է Հայաստանի Հանրապետության եւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության համագործակցությունը, ինչի շնորհիվ վերջերս ակտիվացել են նաեւ Գեղարքունիքի մարզի եւ Ֆրանսիայի Իզերի մարզի հետ կապերը: 
2009 թվականի մայիսին Հայաստանի անդամակցությունը Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում ֆրանկոֆոն տարածաշրջանային կենտրոնին /GREFECO/ թույլ է տվել մի քանի տասնյակ ֆրանսերենի հայ ուսուցիչների` մասնակցելու վերապատրաստմանն ուղղված ֆրանսերենի ուսուցման բարելավմանը: Իսկ ՀՀ հանրակրթական դպրոցներում նոր ծրագրերի իրականացմամբ խորացվել է ֆրանսերեն լեզվի ուսուցումը: ֆրանսերենի դասավանդումը Գեղարքունիքի մարզի Սարուխանի N 2 միջնակարգ դպրոցում դրված է ամուր հիմքերի վրա:
Սարուխանի N2 միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Արմինե Վարդանյանի հավաստմամբ` Ֆրանսիայի եւ դպրոցի միջեւ կապը ջերմ ու հարազատ է դարձել 2007 թվականից, երբ դպրոցի 16 աշակերտ, ուսուցիչներ Արմինե Վարդանյանի եւ Գոհար Հունանյանի հետ ՙՀազար դեսպան՚ ծրագրով մեկնեցին  Ֆրանսիա: Նրանք եղան Փարիզ, Լիոն, Գրենոբլ, Շավիլ, Վալանս, Վերսալ քաղաքներում: Հայ երեխաներին հյուրընկալեցին ֆրանսահայերի ընտանիքները: 7- օրյա շրջագայությունը աշակերտներին շատ ավելին տվեց, քան սովորական դասաժամերը կտային: Նրանք ե՜ւ ֆրանսերենով արտահայտվելու դժվարությունները հաղթահարեցին, ե՜ւ  ավելի մոտիկից ծանոթացան այդ հարուստ մշակույթ ունեցող երկրին: Երեխաները նաեւ նոր ծանոթություններ ձեռք բերեցին ու հայրենիք վերադարձան մեծ տպավորություններով ու լավագույն հիշողություններով:
 Այսօր էլ Ֆրանսիայի նկատմամբ տածած  սերն ու ջերմությունը կրթօջախում պահպանվում ու նոր սերունդներին է փոխանցվում: Դպրոցի պատերը զարդարում են ֆրանսերեն լեզվով գրված տարաբնույթ պատի թերթերն ու նկարները:
Յուրաքանչյուր տարի Ֆրանկոֆոնիայի օրվա հետ կապված ողջ հանրապետությունում անցկացվող տարաբնույթ միջոցառումների շարքում իրենց առանձնահատուկ տեղն ունեն 316 աշակերտ ունեցող դպրոցում կազմակերպվող միջոցառումները: 2012-ը եւս չառանձնացավ նախորդ տարիներից, եւ մարտի 20-ին Սարուխանի Մանվել Խոստեղյանի անվան N2 դպրոցում անցկացվեց  ՙՖրանսիական երգը՚ խորագիրը կրող միջոցառում, որին մասնակցում էին դպրոցի գրեթե բոլոր դասարաններում սովորող լավագույն աշակերտները: Կազմակերպիչներն էին դպրոցի ուսուցիչներ Արմինե Վարդանյանը եւ Գոհար Հունանյանը: Միջոցառմանը ներկայացվեցին տարբեր ժամանակներում ստեղծված ֆրանսիական երգեր: Աշակերտները կատարեցին նաեւ երգեր Շառլ Ազնավուրի երգացանկից: 
-Մեզ համար կարեւոր ձեռքբերումներից մեկն էլ այն է, որ Գեղարքունիքի մարզից ՙֆրանսերեն՚ առարկայից  2012 թվականի դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլին երաշխավորված միակ աշակերտը մեր դպրոցի 12-րդ դասարանում սովորող Ասլանյան Ագապին է,- հպարտությամբ ասում է դպրոցի տնօրեն Սվետլանա Դանիելյանը:

Հասմիկ Գրիգորյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More