ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

понедельник, 26 марта 2012 г.

ԱՐԵՎԱԳԱԼԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԺԱՄԵՐԳՈՒԹՅՈՒՆ ԳԱՎԱՌԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ



Մարտի 26-ին Գեղարքունյաց թեմի Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվեց Արեւագալի ժամերգություն` ձեռամբ Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի: Այն պարբերաբան կատարվող ժամերգություններից է դարձել Հայ առաքելական սուրբ եկեղեցու Գեղարքունյաց թեմում: Արեւագալը Ներսես Շնորհալի հայրապետի կողմից հաստատվել է Մեծի պահոց 40-օրյա շրջանի համար:
 Ժամերգությանը մասնակցում էր Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը,  մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ:  
 Ժամերգության ընթացքում հնչեցին  Ներսես Շնորհալու կողմից բարեփոխված եւ հորինված երգեր, որոնք, լուսավոր հավատով ներծծված, փառաբանում էին Տիրոջ զորությունը:
 Գեղարքունյաց թեմի առաջնորդը, օրհնելով մասնակիցներին, նրանց մաղթեց Հայրենիքի շենացման դժվարին աշխատանքում ուժ, կորով, եռանդ եւ  նշեց, որ ժամերգության ընթացքում հնչած շարականների, աղոթքների ու մաղթանքների մեջ իշխում են արեւ, ճառագայթ, լույս բառերը, որոնցով Շնորհալի հայրապետը համեմատում է Աստծո պարգեւած իրական լույսն ու ջերմությունը, ճառագայթն ու կյանքը եւ Քրիստոսին ներկայացնում  որպես կենդանի լույս, ճառագայթ, արեգակ, ճանապարհ ու ճշմարտություն: Եվ այդ Աստծո լույսը իրենց գործի նվիրյալները պետք է տեսնեն հայրենի հավատքի մեջ: 

Հասմիկ Գրիգորյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More