ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

суббота, 16 апреля 2011 г.

ԱՌՅՈՒԾԱԾԻՆ ՄԱՅՐԵՐԸ ՀԱՅԵՐԻՍ ՇԱՏ ԵՆ ՀԱՐԿԱՎՈՐ


Հայ մեծ զորավար ու մտածող Գարեգին Նժդեհը իր բազմաթիվ աշխատություններում, հրապարակախոսություններում ու հոդվածներում հաղթական հայրենիք ունենալու գործում հայ ազգի փրկության ելքը ողողում էր հայեցի ու հայրենապաշտական դաստիարակության ուղենիշ լույսով եւ այդ լույսի տարածման ջահակիրը համարում ՀԱՅ ՄՈՐՆ ու ԿՆՈՋԸ: Նա հայուհուն ներկայացրեց որպես ՙցեղահարմար գործին լծված՚ անձ. ՙՀայուհուն կարելի է ճանաչել հազարավոր օտարուհիների մեջ այն կնիքով, որ նրա ճակատին դրել է ձիգ դարերի տառապանքը, որ կարող է փոխարինել խաչափայտի առջեւ իր աստվածանման որդու վերքերը սգացող Տիրամորը. Հայ կինը ավելի հերոսուհի, քան թախծության մայր պիտի լինի…Նա միայն պիտի չողբա վերքերն իր հայրենիքի, այլ մեր սերունդներին անսահման սեր ու պաշտամունք պիտ ներշնչի դեպ այդ վերքերը՚:
Հայ մայրն է, որ ճակատագրական պահերին միշտ մարտնչողի կողքին է եւ հոգեպես նրան խրախուսողը, խրախուսանք, որ հայի բախտի կերտման ճանապարհին միշտ էլ որոշիչ է եղել: Լեռնահայաստանի հերոսամարտի օրերին Նժդեհը շատ անգամ հենց իր հոգում զգացել է մայրական ու կնոջական ոգեշնչման հուրը, որից էլ բռնկվել են նրա հայրենասիրական զգացողությունները եւ կայնքի փորձով ամրագրել նրա կուռ մտքերը: Կարմիր բանակի զորահրամանատարին ուղղած նամակներից մեկում նա օտար զավթիչին բացատրում է Լեռնահայաստանի անառիկության ու ժողովրդի անպարտելիության գերագույն ուժի հիմնական պատճառը:
ՙԿռիվ էր: Ձերոնք միացած Խալիլ փաշայի ավազակներին, թնդանոթների ու գնդացիրների հետ կախվել էին Ալանգեազից Կարճեւան գյուղի վրա: Երրորդ օրն էր, ինչ ապստամբները հեգնում էին թշնամու բոլոր ճիգերն ու փորձերը եւ առատ հունձ անում:
Ջուր չկար, ծարավ էինք: Կարճեւանցի հայ կինը կուժը լիքը սառը ջրով բարձրանում էր դեպ մեր դիրքերը. թշնամին նկատելով` գնդացիրային կրակ բացեց նրա վրա: Հարյուրավոր գնդակներից մեկը փշրեց հայ կնոջ կուժը: Կինը նորից իջավ Արաքսի ափը, վերցրեց մի ուրիշ կուժ, լցրեց ջրով ու շարժվեց դեպ մեր դիրքերը: Էլի նա ընկավ կրակի տակ, թեթեւ վիրավորվեց ու կորցրեց իր կուժը: Հավատացած էինք, որ նա այլեւս չի վերադառնա, բայց մի քիչ անց նորից պաշտելի հերոսուհին, կուժն ուսին, բարձրացավ սարը:
Վիրավորված հայ կնոջ ներկայությունը կրակով ու վրեժով լցրեց ապստամբների ոգիները: Կես ժամ անց թշնամին մեր սարերից կրնկակոխ փախչում էր: Ահա մեր ուժը ՚
Պակաս հուզիչ ու մարդկային հոգիներն ալեկոծող չէ հաջորդ պատկերը. ՙՍյունիքի երկնքի տակ բացօթյա հավաքված էին հազարավոր կանայք` քաղաքներից ու գյուղերից: Միտինգ էր: Խոսում էր մեկը: - Դիմենք սպարապետին. եթե նա այսօր մինչեւ երեկո չքշի թշնամուն Զաբուղից էլ դեն, մենք կհարձակվենք դեղատների վրա, մեր մեջ կբաժանենք եղած թույնը եւ անձնասպանությամբ վերջ կտանք մեր կյանքին, որ մեկ էլ կարմիր զինվորի կամ սեւ ասկյարի երեսը չտեսնենք:
Հերոսական այդ որոշումը հայտնվեց զորքին:
Մութը դեռ չէր ընկել, երբ սուրհանդակն ավետեց, որ ջարդված թշնամին ետ է շպրտված Ավդալլար:
Ահա թե ինչով եւ ինչպես ենք հաղթում մենք՚:
Ասենք, որ Նժդեհից առաջ ու հետո էլ եղել են հայտնի կամ անհայտ գործիչներ կամ մտավորականներ, ովքեր գրել ու փորձել են բացահայտել հայ կնոջ էությունը, սակայն նրանցից քչերին է հաջողվել կնոջը ներկայացնել որպես ազգապահպան ու պետության կայացման գործում դեր ու նշանակություն ունեցող էություն: Նժդեհի հայտնաբերած մայրը սերում է հայ ցեղի արգանդից: Նա կա, մեր կողքին է եւ գոյություն ունի միշտ՝ նա բոլոր հայերի մայրն է:
ՙՔաջության ու քաջերի պակասից չէ, որ մարդիկ կորցնում են Հայրենիքը. դա մայրության կատարելության բացակայությունն է, որը հայրենատիրության զգացումով եփված հոգիների ու սրտերի փոխարեն պատուհասներ է հարուցանում: Եթե նման կատարելության առաքինությունը բացակայում է մայր հասկացության սրբազնությունից, այնժամ վտանգվում է Հայրենիքի գոյության հարցը – մորն է վիճակված այն գերազանցությունը, որի շնորհիվ ժողովուրդը ազգ է դառնում, եւ հողը` Հայրենիք©©©Թուրքը հայրենիք չունի եւ չպիտի ունենա, քանզի մայր եւ ընտանիք չունեցավ՚, - այս տողերի մեջ է խտացված հայոց մայրության նժդեհյան ավետարանը: Նրա մատնանշած ու կերտած առյուծածին մայրերի կերպարները մեզ միշտ են հարկավոր` մեր հողն անարատ ու տան ճրագները վառ պահելու համար:
Ալվարդ Մանուկյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More