Մտքի, ձեռքի, թռիչքի ճակատամարտ հունական,
Արարատյան արեւով լուսաողող ֆասադներ,
Ու դարերի բորբոսներ, որպես ոռնոց ու կական,
Խփում են ձեռքը այնտեղ, ուր կան նիրհած ճակատներ:
Ու արքաներ, որ Լինչի դատաստաններ են տեսել,
Պարտվել են դարերում անիմաստ ու անհանճար,
Մինչ մի անհայտ շինարար իր լուռ խղճի տակ հեծել,
Շողարձակել է կյանքին արեւավառ մի տաճար...
Չեն նկատել թեւերի ժամացույցն այն ժամանակ,
Ինչպես որ քո լռության աղաղակը, Արարա՜տ.
Լոկ դու գիտես հրճվանքը որոտների երկնառաք,
Շանթարձակված սյուների խոյահարումն այս հպարտ...
Ատոմ Հակոբյան
2 comments:
Hargeli xmbagrutyun, isk inchu Atom Hakobyani lriv gorcer@ cheq dnum, na asum e,vor dzer tetum e himnakan hraparakumner@.orinak`Galshoyani masin, Axdam@ ev ayln:
Harganqnerov`Tigran Aleqsanyan
Հարգելի Տիգրան Ալեքսանյան, մենք հրապարակում ենք այն, ինչ մեզ Ատոմ Հակոբյանը տրամադրել է: Շնորհակալություն, որ մեր թերթն ընթերցում եք:
Отправить комментарий