ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

суббота, 30 июля 2011 г.

ԱՎԱՐՏՎԵՑ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԱՍՄՈՒՆՔԻ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԸ


 2011 թվականի հուլիսի 6-7-ը Գյումրիի Վ. Աճեմյանի անվան թատրոնում տեղի ունեցավ  Հովհաննես Շիրազին նվիրված հանրապետական ասմունքի երրորդ մրցույթ-փառատոնի եզրափակիչ փուլը: Ինչպես տեղեկացանք Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ  սպորտի վարչության մշակույթի եւ սպորտի բաժնից՝ Գեղարքունիքի մարզից փառատոնին մասնակցում էին մարզային փուլի 11-14 տարիքային խմբում  հաղթող ճանաչված Գավառի թիվ 4 հիմնական դպրոցի սան Հովհաննես Հասասյանը,  Դդմաշենի միջնակարգ դպրոցը ներկայացնող, 2-րդ մրցանակակիր Արաքսյա Առաքելյանը, Մարտունու  թիվ 3 միջնակարգ դպրոցի սան, 3-րդ մրցանակակիր Սիլվա Ավագյանը, 15-17 տարիքային խմբում հաղթող ճանաչված Սեւանի ավագ դպրոցի սան Էդիկ Մինասյանը, Գեղամավանի միջնակարգ դպրոցի սան Թամարա Սաղաթելյանը, Ծովագյուղի միջնակարգ դպրոցի սան Հայկուհի Ամիրխանյանը:
Ասմունքի հանրապետական փուլի  եզրափակիչում հաղթողների շարքում ընդգրկվեց Մարտունու  թիվ 3  միջնակարգ դպրոցի աշակերտուհի Սիլվա Ավագյանը: Նա ասմունքեց Հովհ. Շիրազի ՙՀամաշխարհային վիշտը՚ ստեղծագործությունը:
 Հաջորդ օրը Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական  թատրոնում տեղի ունեցավ փառատոնի գալա համերգը, որին մասնակցում էին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, փոխնախագահ Սամվել Բալասանյանը, ԱԺ պատգամավորներ, Շիրակի մարզպետ Ա© Գիզիրյանը, Գյումրու քաղաքապետ Վ© Ղուկասյանը, ժյուրիի անդամներ, հյուրեր:  Գալա համերգում  գյումրեցիների կողմից հնչեցին ժողովրդական երգեր, որոնք ընդմիջվում էին ասմունքի փառատոնի հաղթողների լավագույն ասմունքով:
 Վերջում կատարվեց մրցանակաբաշխություն.  ԱԺ նախագահի եւ փոխնախագահի կողմից հաղթողները պարգեւատրվեցին նվերներով: Մեր մարզի ներկայացուցիչ Սիլվա Ավագյանը  հաղթող ճանաչվեց ՙԼավագույն մասնակցություն՚ անվանակարգում  եւ պարգեւատրվեց ՙԴիվիդի՚ նվագարկիչով:  
Հասմիկ Գրիգորյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More