ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

среда, 25 мая 2011 г.

ԿԱՐՄԻՐԳՅՈՒՂԻ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՈՒՀԻՆ ՀԱՂԹՈՂ Է ԴԱՐՁԵԼ ՙԿԵՆԳՈՒՐՈՒ 2011-ՈՒՄ


Մայիսի 2-րդ կեսում ամփոփվեցին ՙԿենգուրու 2011՚ միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթի արդյունքներըԱրդյունքում հաղթող է ճանաչվել Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանի աշակերտուհի Արաքսի Գեւորգի Գասպարյանը: Արաքսին միակ դպրոցականն է եղել Հայաստանի Հանրապետությունում, ով այս տարի կարողացել է բավարարել ՙԿենգուրու՚ մաթեմատիկական խաղ-մրցույթի պահանջները եւ արժանացել միակ հաղթողի պատվին: Արաքսին կստանա արժեքավոր մրցանակ եւրոպական ճամբար մեկնելու փոխարեն, քանի որ, կարգի համաձայն, Եվրոպական ճամբար կարող են գնալ միայն 12 տարին լրացած հաղթողները:
Հայաստանում ՙԿենգուրու՚ մրցույթի բացառիկ կազմակերպիչն է ՙԱյբ՚ կրթական հիմնադրամը: Մրցույթն անցկացվում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հովանու ներքո:
Ըստ ՙԿենգուրու՚ խաղ-մրցույթի պաշտոնական կայք-էջի տվյալների` այս տարի մրցույթին մասնակցել է 36 672 աշակերտ:
 <<Գեղամա աշխարհը>> միանում է շնորհավորողների բանակին եւ փոքրիկ աղջնակին մաղթում նորանոր հաջողություններ ու նվաճումներ: 

3 comments:

iskapes!!!shnorhavorum enq balikin u Gexarquniqi marzin, mnan haxtanak ardzanagrelu hamar!!!

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More